Հունվարի 21-ին, ժամը 22.30-ին Երևանի Հ. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ ՃՈ տեսուչները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին մատնացույց են արել երեք երիտասարդի, ովքեր վիճաբանել էին իրար հ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նամակով դիմել է Եվրոպայի մարդու իրավուքների պաշտպանին, որում հայտնում են, որ Հայաստանում մարդու իրավունքների ինստիտուտը չի գործում: Ինչպես հայտնի է, մոտ մեկ շաբաթ առաջ «Նոր Հայաստանը» հայտարարեց, որ եթե իշխանությունները հինգ օրում ազատ չարձակեն Գևորգ Սաֆարյանին, իրենք դիմելու են Եվրոպայի ՄԻՊ-ին:
Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխնում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին:
Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ է վերցրել։
Հունվարի 22-ին, ժամը 13.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնել է «Առաջին լրատվական» ծառայության ամենամյա մրցանակը:
Հունվարի 18-ին, ժամը 11.35-ին, 1950 թ. ծնված Ջեմմա Ս.-ն ոստիկանության Նաիրիի բաժնում դիմում էր ներկայացրել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր թղթապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ` ծածկագրով:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին հերթական անգամ համացանցում` azatutyun. am կայքում, հրապարակվել է «փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:
Հունվարի 22-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում՝ ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:
Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երևանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել:
Հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հունվարի 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն: Հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 21-ից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ սկսած Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին 168.am-ին ասացին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:
«Սենյակները մտնելով՝ վազում էի ներսից դուրս, դրսից ներս: Միայն բաղավում էի, բայց ոչ մի արձագանք: Հարևանները նույնիսկ կասկածելի ձևով դուրս չեկան: Մարդ չկար, բայց արդեն ժամը 12-ին 20 պակաս էր»:
Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Ձեր 16.12.2015թ, N814-Ա կարգադրության համաձայն, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջարկությունը, 2015թ. դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության h.147 դպրոցում առկա բողոքների հիմքերով ուսումնասիրություն կատարելու համար ստեղծվել աշխատանքային խումբ, որի ղեկավարն եք նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, կազմում՝ վերահսկողության վարչության պետ՝ Արմեն Սիմոնյանը:
Իմանալով ակտիվիստների դիրքորոշումը տվյալ տարածքի և այդ տարածքում եղած կառույցի նկատմամբ՝ գործարարն այնուամենայնիվ չի հրաժարվել այդ նախագծից, որը վերջինս այսօր այսպես մեկնաբանեց. «Դա իմ իրավասության մեջ չէր մտնում՝ հրաժարվելը: Արամի 30 հասցեի այդ տարածքի համար ես վճարել եմ հինգ հարյուր հազար դոլար, դա շատ վաղուց էր, կոնկրետ չեմ հիշում»:
Հունվարի 21-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 146/3 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Մամուլում այսօր տեղեկույթ էր հրապարակվել առ այն, թե քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի, ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ վաղը երեկոյան ցուրտ հոսանքներ են լինելու Հանրապետությունում: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա Հանրապետության ողջ տարածքում: Ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը՝ հարցաքննել տուժողների իրավահաջորդներին, վկաներին, հետազոտել գործի ապացույցները, փաստաթղթերը, ապա հարցաքննել տուժողներին: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները չառարկեցին: Դատարանը որոշեց նախ հարցաքնել տուժողների իրավահաջորդներին, հրապարակել գործում եղավ ապացույցները, ապա հարցաքննել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին:
Հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Վալերի Պերմյակովը դրական պատասխան տվեց: Հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում. Վալերի Պերմյակովը պատասխանեց. «Ամեն ինչում»:
«Ինչո՞ւ մենք պետք է նստենք և սպասենք՝ մեզ ռուսական կողմը նյութեր կտա՞, թե՞ չի տա»: Լուսինե Սահակյանն ասաց նաև, որ պահանջվող նյութերին ծանոթանալուց հետո իրենց մոտ կարող են առաջանալ նոր հարցեր:
Ավետիսյանների սպանության գործով երրորդ դատական նիստը մեկնարկեց: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դատական նիստ բերվեց ձեռնաշղթաներով, այնուհետ դրանք հանվեցին:
«Փոխաբերությունը մեր լեզվի ու տրամաբանության մեջ կա, դահլիճում ոչ մեկ ուղիղ չի ընդունել այնպես, ինչպես այն երեւույթները, որոնք փորձում են պիտակներ կպցնել: Իհարկե՝ ձեռքները կտրելը եւս փոխաբերական իմաստով է, իսկ այլ տրամաբանություն ունեցողներին պատասխանելը ավելորդ եմ համարում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Գասպարյանը:
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա, հայտնում է TASS-ը:
Նախօրեին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիսում քննարկվել է քաղաքային համայնքի 2016թ.-ի բյուջեն: