
Վաչե Գաբրիելյանը խոսել է ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման ու կենտրոնացման մասին որոշման մասին

Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման և կենտրոնացման մասին վարչապետի որոշմանը: Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը ոչ արդյունավետ ձեռնարկություններ են: «Եթե մենք ունենք ոչ արդյունավետ ձեռնարկություններ, ապա անհրաժեշտություն կա ինչոր բան անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:
Դիտարկմանը, թե դա կարող է բերել աշխատատեղերի կրճատման, և արտագաղթի նոր ալիք կարող է բարձրանալ, փոխվարչապետն արձագանքեց. «Պետությունը չպետք է միշտ մատուցի վատ ծառայություններ, որպեսզի ապահովի զբաղվածություն: Դա լավագույն ճանապարհը չէ, պետք է հնարավորինս այնպես անել, որ կառավարությունը, պետական ապարատը քաղաքացիներին մատուցեն որակյալ ծառայություններ»:
Ըստ նրա` ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից և կենտրոնացումից հետո քաղաքացիները կստանան նույն ծառայություններն ավելի որակով և ավելի մատչելի գներով: