
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում պատասանել է «Հրապարակ» թեթին. «Ի պատասխան Ձեր 2016թ. հոկտեմբերի 13-ի հարցման, հայտնում եմ, որ ՀՀ ԶՈւ-երում դաշտային համազգեստը մշտապես կատարելագործվում է ինչպես հարամավետության, քողարկող հատկանիշների ապահովման, համապատասխան ջերմաստիճանի ապահովման, այնպես էլ դիմացկունության տեսակետից: ԶՈւ-երի անձնակազմի համար ամառային դաշտային համազգեստի գործվածքը ձեռք է բերվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, գործվածքի բաղադրությունը կազմում է 35% բամբակ և 65% պոլիէսթեր: Դաշտային համազգեստը սկսած 2011թ.-ից արտադրվել է նշված բաղադրությամբ գործվածքից:
Նշված բաղադրությամբ գործվածքի ընտրությունը պայմանավորված է դրա դիմացկունության և հարմարավետության արդյունավետ հատկությունները հաշվի առնելով, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ համազգեստը կրում են բամբակյա ներքնաշորերով և մարմնի հետ շփվող մասերում ներսի կողմից կարվում է բամբակյա աստարացու:
Որպես օրինակ նշենք, որ աշխարհի առաջատար բանակներում, որպես հիմնական դաշտային համազգեստ վաղուց չկա 50 տոկոս բամբակյա կտորով համազգեստներ»: