«Ամենացավալի երևույթներից մեկը՝ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված, երևի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և նաև, ինչու չէ, ինստիտուի ղեկավարության աշխատանքի վրա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016թ. մշակվե՞լ են արդյոք նոր մոտեցումներ՝ նման վիճակներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանը:
Ամբողջ գիշեր տեղացած ձյան ու ուժեղ բքի պատճառով Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակվել ու դարձել են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարական ընկերությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ ճանապարհները դարձել են անցանելի, սակայն շարունակվող բուքը ազդել է տեսանելիության վրա:
Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին:
«2015թ. մենք մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում՝ հակառակորդի կողմից սանձազերծած տարբեր խախտումների, ոտնձգությունների, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով, ընդ որում կրակոցների տրամաչափը հասցնելով մաքսիմումի, օգտագործելով ականանետներ 60, 82, 120 մմ, ռեակտիվ համազարկային համակարգերի, հրանոթների և նույնիսկ տանկերի կրակոցներով»:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:
Օրը ցերեկով 3 տղամարդիկ շենքերից մեկի նկուղում կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություն են կատարել:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ. «Ա1+»:
Հունվարի 25-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Ռուզան Մ.-ն, 1995 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Թամարա Մ.-ն և 1989 թ. ծնված Իշխան Գ.-ն:
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանին։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում 2015թ. հունվարից առ այսօր վաղեմի խնդրի հանգուցալուծման արդյունքում 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
Հունվարի 24-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բուժքույրը և հայտնել, որ 1957 թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանին իր տնակում դանակահարել են:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես GL» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի:
Հարցին՝ քանի Դուք ԴԱՀԿ ծառայության պետ եք, այդ ընկերությունը խնդիր ունեցե՞լ է ԴԱՀԿ-ի հետ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ հիշում, կարծում եմ՝ ոչ, եթե լինեին, կհիշեի»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ բռնագանձումների թիվը տարեցտարի ավելանում է, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ կամովի չկատարված գործառույթներն ավելանում են, և այս տարի մեր բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ: Անցյալ տարի դա կազմել է 37 միլիարդ դրամ, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի նվազել է»:
«Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ, ու մենք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»:
Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում:
«Իմ անձնական միջոցներն ավելանում են, թե չէ, ձեր ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, ես չեմ կարծում, որ իմ անձնական միջոցները ավելանում են»:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Վերջին օրերին հանրապետության տարածքում տեղացող առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։
Հունվարի 25-ին, ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 26-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում, Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն: