Վթար Բերդ-Տավուշ ավտոճանապարհին

Փետրվարի 23-ին, ժամը 20.37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Բերդ-Տավուշ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 35 SP 230 (վարորդ՝ 1982 թ. ծնված Գ. Չ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 02 US 055 (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և «ԳԱԶ-3110»-ի ուղևորներ՝ 2011 թ. ծնված Ս. Չ.-ը և 2010 թ. ծնված Ս. Փ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Բերդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս