2015թ. դեկտեմբերի 7-9-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ԵՎՐՈՍԱԻ-ԱՐԱԲՈՍԱԻ 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնելու է Կատարի Հանրապետություն:
Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 7-8-ին նույնքան կբարձրանա:
Հայաստանում բարձրլեռնային ռուսական ռազմաբազայում սկսվել են դիպուկահարների դաշտային հավաքները, որին ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի Վ. Համբարձումյան փողոցի տներից մեկում:
Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և մտավոր սեփականության փորձառու մասնագետը կառաջնորդի Հայաստանում «Սինոփսիսի» գիտաարտադրական կենտրոնը դեպի զարգացման հաջորդ փուլ«Սինոփսիս» ընկերությունը՝ առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ գործընկերը, այսօր հայտատարեց, որ Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ և առաջատար հետազոտող դր. Երվանդ Զորյանը նշանակվել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ:
ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Անկարան մտադիր չէ այցագրի (վիզային) ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, թեև երկու երկրների հարաբերությունները սրվել են, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությանը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1941 թ. ծնված Ավեդիկ Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 12.30-ին Մեղրի-Երևան ճանապարհի 188-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Վարդան Բաբայանին, ով տեղում մահացել է:
Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր:
Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է կրակոցները, այդ թվում նաև՝ ականանետային: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդին լռեցնելու համար:
Հայ գիտական աշխարհն այսօր ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ խորհրդային ժամանակակաշրջանի և անկախ Հայաստանի ամենակարկառուն գիտնականներից մեկը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը:
Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այս տարվա օգոստոսի 13-ին 30 միլիոն դոլարով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը օտարվեց, ընդ որում՝ գնորդն էլ ընդամենը մի քանի ամիս աոաջ գրանցված «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈԻՊ» ՍՊԸ-ն էր, որը պետք է չորս տարվա ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում անի։ Iravaban.net-ի տվյալներով, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրացման ռեգիստրում որպես «ՆՏԱԱ ԻՆՎեՍՏՄԵեՏ ԳՐՈԻՊ» ընկերության հիմնադիր նշված է ոմն Արմեն Գեւորգյան, սակայն ընկերության միակ սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանն է:
Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության հանրաքվեին արդեն հաշված օրեր են մնացել, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ մնում է սպասել արդեն արդյունքներին։ Բանաստեղծ Հենրիկ էդոյանն առանձնապես չի էլ հետաքրքրվել Սահմանադրության նոր հայեցակարգով, միայն մի բան գիտի, որ ոչ մի սահմանադրություն մեր վիճակը չի փոխի, քանի դեռ չեն փոխվել ժողովրդի, մարդու գիտակցությունն ու հոգեբանությունը, դրանից հետո միայն կփոխվի սահմանադրությունը.
Ավազակային հարձակում Գյումրիում: Երեկ ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց: Վերջինս նշել է, որ իր տան վրա հարձակվել են:
դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Հերթապահության անցնելուց 30 րոպե անց, «Ա. Սարգսյանը սպանում է Գ. Ավագյանին՝ 93 փամփուշտ կրակահերթ արձակելով գնդացրից»։
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ներկայացրած ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդման հիման վրա ձերբակալվել էր Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը, որն ընտրատածքային հանձնաժողովի անդամ է 10 տարուց ավելի, եւ որը, մամուլի հրապարակումների համաձայն, ընտրություններին մասնակցելու փորձ ունի:
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Առաջին դեմք»:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկոյան մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղացած ձյան շերտը Երեւանի բարձրադիր մասերում կազմում է 10-15 սանտիմետր, իսկ ցածրադիր մասերում՝ 5 սանտիմետր:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այդ խմբի նպատակն է եղել երեկ՝ ամսի 3-ին գումարվելիք կառավարության նիստը գրավելը, այո, բուն նիստը և ոչ թե կառավարությունը»։
Իրավապահները մինչեւ բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել: