Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևանի հոկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.50C (2005 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.50C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.40C