
Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Զաքարյանը ազատվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։