
Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին՝ «Բալու» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Ադիբեկյանը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 653 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովակիմյանի վարած ЗИЛ մակնիշի 431 LO 68 համարանիշի ավտոմեքենային։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է և հայրը նույնպես ժամանել էր վթարի վայր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: