
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, իսկ հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 15-ին 16-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Իսկ Երևանում հոկտեմբերի 12-14-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ: