
Փարիզյան հյուրանոցում, որտեղ կողոպտել են Քարդաշյանին, ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերվել

Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել փարիզյան այն հյուրանոցում, որտեղ հոկտեմբերի 2-ին անհայտ անձինք ավելի քան 10 մլն եվրո գումարի թանկարժեք իրեր են գողացել Քիմ Քարդաշյանից: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների:
Ավելի վաղ հետաքննության աղբյուրները հայտնել էին, որ հանցագործները մատնահետքեր կամ ԴՆԹ-ի հետքեր չեն թողել: Ինչպես նշում է ռադիոկայանը, գտնված ԴՆԹ-ի հետքերը ներկայում ուսունասիրվում են:
Հոկտեմբերի 9-ին Daily Mail հրատարակությունը հայտնել էր, որ հյուրանոցի մոտ հայտնաբերվել է հափշտակված զարդերից մեկը: Նշվում էր, որ հանցագործները կարող էին ԴՆԹ-ի հետքեր թողնել թանկարժեք քարի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: