ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է Աշոտ արգսյանի կողմից խարդախությամբ շուրջ 455.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հափշտակության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներից ստացել է առաջին ահազանգը: Վանաձորի 29/8 տեղամասում ընտրողներին տեսանելի վայրում պատին փակցված թերթիկի վրա հանձնաժողովի ներկա անդամների դիմաց գրվում է «այո» բառը, իսկ բացակաների դիմաց՝ «բացակա»:
Քիչ առաջ Նորքի 10/6 տեղամասում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ մասնակցելու սահմանդրական բարեփոխուների հանրաքվեին: Նա պատռեց իր քվեաթերթիկն ու քցեց քվեատուփի մեջ ասելով՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»:
Թիվ 09/11 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձանցից մեկը, ով չցանկացավ ասել իր անունն ու լուսանկարվել, ասաց, որ տեղամասում խախտում է արձանագրել: Նրա խոսքով՝ առավոտյան խմբերով տղաներ են եկել տեղամաս, որոնց բնակության վայրն այլ է եղել, սակայն նրանք քվեարկել են լրացուցիչ ցուցակներով:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի շրջիկ մեքենաները տարբեր ընտրատեղամասերի մոտ նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 2-ին «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում 1 ամսական երեխայի մահվան դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
Տղամարդը իր ավտոմեքենայով տաքսի ծառայություն մատուցելով մի կնոջ՝ նրան Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից տեղափոխել է Արաբկիր, որի ընթացքում շենքի կոնկրետ տեղն իմանալու համար կնոջ «Samsung Galaxy S4 Zoom» մոդելի բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հորաքրոջ հետ, իսկ երբ հասել են նշված վայրը՝ կինն իջել է ավտոմեքենայից՝ ուղեվարձը վճարելու և հեռախոսը հետ վերցնելու համար…
Եթե ինձ բազում անգամ վիրավորող մարդը ոչ մի անգամ ներողություն չի խնդրել, ինչո՞ւ պիտի ես պարտադրված լինեմ նրան ներելու: Պատասխանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
«Մենք հասել ենք այնպիսի վիճակի, որ, եթե նույնիսկ սա լուրջ լինի, միևնույն է` վստահություն չկա։ Ինչ վերաբերում է խմբին։ Առայժմ, իհարկե, շատ դժվար է գնահատական տալ։ Նույն անվստահությունը, որ հասարակությունն ունի, ունեմ նաև ես` արդյոք դա իրականությո՞ւն էր, թե՞ ոչ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Գյումրիում բավականին ձյուն է տեղացել: Ձյան առկայությունը սոցիալապես անապահով քաղաքի բնակչությանը՝ գյումրեցուն նոր խնդիրների առաջ է կանգնեցրել, այն էլ անիրականանալի լուծումներով: Եղանակի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ, չի բարձրացել գյումերցու բնակարանի ջերմաստիճանի սանդղաը:
Տարեց ծնողներին ծեծի էր ենթարկել և հայտնվել ոստիկանությունում:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թունելի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է […]
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել 1978 թ. ծնված Ստելլա Մ.-ի պայուսակից գումար գողանալու մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ին նույնքան կբարձրանա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:
Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:
Ադրբեջանում՝ Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» նավթի հանքավայրի հարթակում երեկ ծագած ուժեղ հրդեհին զոհ է դարձել 32 աշխատակից, հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.21-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է տուն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատգախազության հակտապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը: Նա 10 տարուց ավելի ընտրատածքային հանձնաժողովի անդամ է:
Այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ու հարակից փողոցներում ընթացող երթերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից, և անմիջաբար զանգվածային միջոցառումների տարածքում աշխատող լրագրողները երբեմն հայտնվում են լարված իրավիճակներում, հասարակական կարգ ապահովող ոստիկանների ու ցուցարարների միջև, փողոցների բանուկ հատվածում և այլն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, իսկ Մարտունիում տեղում է ձյուն:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ստացված ահազանգից տեղեկացանք, որ քաղաքի ընտրատեղամասերից մեկում, որը տեղակայված է մանկապարտեզներից մեկի շենքում (Ձորի մոտի մանկապարտեզում), ինչպես նշել է ահազանգող քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ, աշխատակիցներին հրահանգվել է քվեարկել «այո»-ի օգտին, լուսանկարել քվեաթերթիկը և ցույց տալ պատվիրատուին: