Մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում ինքնաթիռ Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Մարտի 19-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել:
Շատ դրական պատկեր է, եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում 0…-2 էր, ապա հիմա +4…+5 աստիճանա, ամպերը փրկեցին:
Եթե հիշում եք, թե ո´ր եկեղեցում եք մկրտվել, ապա այցելեք տվյալ եկեղեցին կամ թեմի առաջնորդարան, ներկայացրեք Ս. Մկրտությունը հաստատող լուսանկար կամ տեսաերիզ:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հազար դրամ տուգանք:
Հակառակորդը պարբերաբար, հատկապես գիշերները, ամենատարբեր զինատեսակներից կրակում է: Մենք խաղաղ ենք, նրանք են անընդհատ հրահրում: Մեր գյուղացին արդեն սկսել է հողի գարնանային աշխատանքները, վար ու ցանքը, եւ մենք ամեն գնով փորձում ենք գոնե այս հարաբերական խաղաղությունը պահել եւ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալ,- իրավիճակը ներկայացնում է մայոր Ստեփանյանը` մեքենայի պատուհանից ցույց տալով հողի հետ «կռիվ» տվող գյուղացիներին:
Մարտի 18-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 46 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2016 թվականի մարտի 18-ի դրությամբ Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
«Երբ կոտորածներն սկսվեցին, մայրս 7 տարեկան էր: Մյուս քույրերն ու եղբայրները ավելի մեծ էին, ոմանք արդեն իրենց ընտանքիներն ու զավակներն ունեին: Մորս գերդաստանը գրեթե ամբողջությամբ մորթվեց»:
Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին` հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2016 թվականի մարտի 18-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված գործող արագաչափերի ցանկը՝ ըստ փողոցների։
«Լավ լուր, ամպամածության գոտի է մոտենում հանրապետության տարածքին, որը կնպասի, որպեսզի այս գիշեր Արարատյան դաշտում շատ ցածր ջերմաստիճան չգրանցվի»:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
«Այս տարի արդեն ունեցել ենք լեյշմանիոզ վարակով հիվանդների 7 դեպք, և հաշվի առնելով վերջին տարիների աճի տենդենցը՝ սա ահազանգող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Հայաստան: Այս մասին Վատիկանի ռադիոյի թողարկման ժամանակ հայտարարել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ այցի կազմակերպումը քննարկման փուլում է, և պապի կողմից հաստատված հստակ ծրագիր դեռևս չկա. այդուհանդերձ, դիտարկվում է հունիսի երկրորդ կեսին այցելելու տարբերակը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը տոնախմբելու է մարտի 20-ին:
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին` կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:
Մարտի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանվել Հ.-ն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավագ շաբաթվա ընթացքում կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:
«Էներգետիկայի նախարարությունը շատ է կարևորում այս միջոցառումը: Կլիմայի փոփոխությունն առաջին հերթին Հայաստանում ամենաաղետալի հետևանքներն է թողնում բնապահպանության, գյուղատնտեսության և էներգետիկայի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Մարտի 18-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս:
Մարտի 8-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գոռ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էրեբունի» թանգարանի մոտ՝ անծանոթ անձի կողմից: