Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին

Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 17-ին, դիմակավորված և ատրճանակով զինված անձը մուտք էր գործել Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող, 1978 թ. ծնված Համլետ Ա.-ին պատկանող տարադրամի փոխանակման կետ և գումար պահանջել: Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում և դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 գնդակ և 6 պարկուճ:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս