Բաժիններ՝

500 հազար դրամ տուգանք. սահմանադրական փոփոխություններին նախագծի փոփոխությունների կողմնակիցը փորձել է քվեարկել ևս մեկ անգամ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հազար դրամ տուգանք:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացվող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքում ներկայանալով Երևանում տեղակայված ընտրատեղամաս, մասնակցել է հանրաքվեին, որից հետո լինելով նախագծի փոփոխությունների կողմնակից և ցանկանալով, որպիսի իրականացվեն սահմանադրական բարեփոխումները, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, գնացել է ընտրատեղամաս, գիտակցելով և հասկանալով իր գործողությունների բնույթը, փորձել նորից քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը տվել է հանձնաժողովի անդամին և նրանից խնդրել քվեաթերթիկ ու քվեածրար, սակայն վերջինիս կողմից նկատվել է անձնագրի վերջին էջում առկա, ամբաստանյալի կողմից հանրաքվեին արդեն մասնակցած լինելու հանգամանքը հավաստող դրոշմակնիքը, որից հետո նա առանց քվեարկելու, անձնագիրը վերցրել ու հեռացել է ընտրատեղամասից և իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը և նրա պաշտպանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու զղջում կատարածի համար: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջում է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և ըստ բնակության վայրի՝ բնութագրվում է դրականորեն: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս