Կոլումբիայի ամենագեր մարդուն՝ Օսկար Վասկես Մորալեսին, քաշը նվազեցնելու համար կլինիկա են տարել հրշեջ մեքենայով: Պալմիրա քաղաքի 400 կիլոգրամանոց բնակչին ավտոմեքենա են բեռնել 20 տղամարդ, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Եթե ցանկանում եմ մատաղ անել, սակայն կան խնդիրներ, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն:
Ավստրալացի մի հեծանվորդ օրհասական վիճակում է, եւս վեցը վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ մարզիկներն անսպասելիորեն դեմ են առել սատկած կենգուրուի եւ բախվել ավտոմոբիլի, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:
Հերթական ստուգայցի ընթացքում Երևանում հայտնաբերվել է 117 անսթափ վարորդ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ասմունքող Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշում է մարտի 27-ին:
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում:
SOS Գյումրի նախաձեռնությունն աճուրդի է հանել առաջին լոտը, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Գյումրիի անօթևան 13 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Ըստ նախաձեռնողների՝ աճուրդի առաջին փուլն անցկացվելու է առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Եվ այսպես, առաջին լոտը ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի գնդակն է:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են տարադրամի փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մարտի 18-ին Տավուշում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկացնում են, որ կնոջ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։
«Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, ով, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը: Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական կազմակերպության հետևորդի, չէին դադարի մեզանում հայտնի իրավապաշտպանների մեղադրական ճառերը` ի պաշտպանություն քաղաքացու կրոնական զգացումների: Այս դեպքում անձը կրոնական փոքրամասնության չի պատկանում և իրավապաշտպաններն էլ կարծես անելիք չունեն: Արդյո՞ք չեն ոտնահարվում նրա իրավունքները և վիրավորվում կրոնական զգացումները: Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը»:
Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ժամանակ տվեց Վարդգես Գասպարիի պաշտպաններին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Կեղծ «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց:
Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից:
Մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհայտ անձը հափշտակել է «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:
Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել:
«Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհարժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մելքումովի փողոցի, Մալայանի անվ. ակնաբուժարանի և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ջրամատակարարումը:
Միածնաէջ Մայր Տաճարում մարտի 20-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը, որի ընթացքում կատարվեց նաև Դռնբացեքը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ստորաբաժանման զինծառայողները դաշտային պարապմունքների են ձեռնամուխ եղել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գևորգ Լ.-ն: