
Բռնաբարության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Մարտի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանվել Հ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի մեղադրանքով: