Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
«Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ մեր հանձնաժողովի նախագահը պառկել է սեղանի և մատյանների վրա՝ գրիչը և կնիքը ձեռքին, նկատողություն եմ արել ու ինքը վեր է կացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանի մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա:
Կուզեի իմանալ Ձեր կարծիքը մեր օրերի մասոնական շարժման մասին: Ես ֆրանսիահայ շատ լավ ընկեր ունեմ, նա մասոն է: Մենք միասին Եկեղեցի ենք գնում, նա օգնում է ինտերնատներին ու մանկապարտեզներին, նաև ուսանողներին. բարի գործեր շատ է անում: Երբ իմացա, որ նա մասոն է` ապշեցի: Ես չէի ուզենա ընկեր կորցնել: Նա մկրտված է ու հպարտ է, որ քրիստոնյա է: Բավականին վատ է վերաբերվում աղանդավորներին, հատկապես տանել չի կարող մուսուլմաններին: Բացի այդ, նա մեծ հայրենասիրությամբ է լցված իր իրական հայրենիքի` Ֆրանսիայի, և պատմական հայրենիքի` Հայաստանի նկատմամբ:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ընթացքում որոշում է կայացվել ևս մեկ քրեական գործ հարուցելու մասին:
«Մի ամիս կլինի՝ երեխաներիս հետ ընկերուհուս տանն եմ ապրում: Բայց երկար չեմ կարա մնամ, ընկերուհիս էլ ընտանիք ունի, հիվանդ սկեսրայր ունի…»:
Կարելի՞ է բարեմաղթել՝ եղիր հարուստ։ Պատասխանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում 88-ի երկրաշարժը ճակատագրական դարձավ ոչ միայն շենքերի բնակիչների համար, այլ նաև սեփական տներում ապրողների:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին և Գարսևան Ս.-ին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները բախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։
«Կարծում եմ՝ եթե արդեն իսկ հնչած կարծիքներն ու գնահատականները համադրվեն համապատասխան գործողություններով (բողոքարկումների կարգով սահմանվում է, որ պետք է բողոքարկվեն ընտրատարածքային հանձնաժողովներին, և այլն), եթե պահպանվեն Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, Սահմանադրական դատարան դիմելու բոլոր հիմքերը կան, որովհետև անգամ, երբ միայն թռուցիկ հայացքով նայում ես ու կողք կողքի գտնվող տեղամասերի արդյունքները համադրում իրար՝ էական տարբերություններ տեսնելով, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ չի ընթացել այնպես, ինչպես պիտի ընթանար»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 24-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի թիվ 32/4 հասցեից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դանիել Բ.-ին:
<Մի քանի ամիս առաջ Արմավիրի ՔԿՀ-ից ահազանգ էինք ստացել, որ այնտեղ դատապարտյալի նկատմամբ քրեական հեղինակությունները որոշակի ճնշումներ էին գործադրել: Հրատապ հաշվետվությամբ խումբը դիմել էր նախարարություն, արդյունքում՝ մի քանի ՔԿՀ աշխատակիցներ ենթարկվել էին կարգապահական պատասխանատվության: Նման ահազանգեր էլի ենք ստանում»:
Բանկից տրամադրվել է նոր՝ համապատասխան տեսագրությունը: Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 3- 9-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:
2014 թ. հունիսի 21-ին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարվեց և դեղերի պարտադիր դրոշմավորում սահմանեց, թեև ոլորտի ընկերությունները բարձրաձայնում էին յուրաքանչյուր դեղը պիտակավորելու հետ կապված խնդիրրների ու ահռելի աշխատանքի մասին: Սակայն, պարզվում է, կառավարությունը հաշվի չէր առել դեղորայքի և պատվաստանյութերի պետական ներկրումները:
«Դատական նիստի սկսելուց հետո կտեսնենք՝ տեղում ինչ խնդիրներ են ծագում, մասնավորապես՝ հրապարակայնության հետ կապված: Խնդիր տեսնելու, խոչընդոտների՝ իրական լինելու պայմաններում, եթե չապահովվի բոլորի ներկայությունը ողջամիտ սահմաններում, տեղում միաշանակ կփորձենք քայլեր ձեռնարկել և համապատասխան միջնորդություններով հանդես գալ»:
Հայաստանի ՊՆ N զոարամասերից մեկի մարտական դիրքում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, զինծառայող է վիրավորվել, որին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Նորաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայկական Helix ընկերության մշակած justbefit հավելվածը, որը նախատեսված է ռուսական շուկայում սպորտային պարապմունքներ ամրագրելու համար, Apple-ի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը: