Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. երիտասարդ աղջիկը հիվանդանոցում մահացել է. կա 7 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։
Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։ Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։