Արցախում զոհված շարքային զինծառայող Արտակ Պետրոսյանը ծնվել էր 1997թ.: Նա Լոռու մարզի Մեծավան համայնքից էր: Համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արտակ Պետրոսյանը «հոյակապ երեխա էր՝ համեստ ու լսող»:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր:
Ապրիլի 11-ին, ժամը 01.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Երեկ գիշերը Վալենսիա քաղաքի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո մահեցել է հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։
Երկու նախորդ գործողություններում, որոնք կայացել են ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին, հակամարտության կողմերը դուրս են բերել մարմինները շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտից։ Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Նորություն չեմ ասում, բոլորս էլ պարզ տեսնում ենք ապրիլի 2-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում և մեզ են սպասում տարբեր մարտահրավերներ: Մեր ընդհանուր տանը մի նոր շրջան սկսեց, միմյանց էլ ավելի հավատալու, միմյանց թիկունք կանգնելու, միակամ և ամբողջական միասնական լինելու, նոր բայց բոլորիս համար ցանկալի էջ:
ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Լռության երթ` ի հիշատակ զոհված զինվորների:
Լռության երթ՝ ի հիշատակ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների:
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հրամանատարը Մարատն իր անձնակազմի երկու զինվորների հետ ականով խոցել է հակառակորդի T90 տանկը. պատմում են զինվորները:
2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվել է տափերականցի 1993 թվականին ծնված Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան:
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին:
Վերջին հրաժեշտը զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանին:
Լռության երթ Երևանում՝ ի հիշատակ զոհված զինվորների:
2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց կորչելու հանգամանքների, նրանց գտնվելու հավանական վայրի և ճակատագրի, ռազմագերիների՝ գերության մեջ ընկնելու հանգամանքների, ետ վերադարձնելու ուղղությամբ հնարավոր գործողություններին աջակցելու, ինչպես նաև զինծառայողների զոհվելու հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրության, նրանց հարազատների տեղեկություններ ստանալու իրավունքին աջակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղեկատվության հավաքագրման աշխատանքները։
Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցությունում եմ հայտնում ապրիլի 1-ի գիշերվանից սկսված ադրբեջանական հերթական սադրանքին զոհ գնացած բոլոր զինվորականների, երկրապահ կամավորականների եւ քաղաքացիական անձանց հարազատներին։
Արմեն Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին:
Արցախում է գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա այնտեղ է ոչ միայն առաջնագծում կանգնած զինվորներին քաջալերելու, այլև որոշակի ծրագրով հանդես գալու նպատակով: Կոմանդոսը ցանկանում է Երևանում համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող ռազմական փորձագետներին և գեներալներին, համատեղ ուժերով առաջնագիծ մեկնել ցանկացողների վերապատրաստրաստումը մշակելու և անցկացնելու համար:
Հոգևորի դերը բանակում ի սկզբանե է կարևորվել, երբ ստեղծվեց բանակի հոգևոր առանջորդությունը: Այս օրերին հատկապես հայ հոգևորակ անների ներկայությունն առաջնագծում ոգևորիչ է ու խիստ կարևոր: Այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:
Ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է:
Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ երեկ հարազատներին է վերադարձվել զինծառայողի գլուխը:
Եվս մի ուրախ լուր, մտերիմ ընկերոջս՝ ԱՍԱԼԱ-ի՝ Փարիզի «Վան» գործողության հրամանատար, բանտից ազատվելուց հետո Արցախի գոյամարտի «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանի որդուց,որ հրետանավոր է ծառայում հենց Մարտակերտում, երեք օր լուր չկար: Վերջապես զանգահարել է տուն, ողջ-առողջ է: