ՍԴ դատավորի մոտ լիցքավորված փափշտակալի հայտնաբերումը ներգերատեսչական աղմուկ է բարձրացրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցյալ չորեքշաբթի Մոսկվա մեկնելիս ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի մոտ օդանավակայանում ատրճանակի լիցքավորված փափշտակալի հայտնաբերման մասին մեր հաղորդած լուրը, պարզվում է, ներգերատեսչական աղմուկ է բարձրացրել։

Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել», այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են։ Սահմանադրական դատարանը մինչ օրս մեր հայտնած տեղեկատվության վերաբերյալ ոչ պաշտոնական բացատրություն, ոչ էլ հերքում չի ներկայացրել։ Իսկ մինչ այդ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը մականուն է ձեռք բերել, նրան այժմ ՍԴ-ում անվանում են «Մագազին Աշոտ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս