
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է վթարից մահացած անվտանգության աշխատակցի լուսանկարը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
Հիշեցնենք, որ վթարվել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ վարորդ, պայմանագրային զինծառայող Արմեն Մուսիկյանը: