Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորի մորից գումար են շորթել՝ որդուն ազատ արձակելու խոստումով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ –Զեյթունի դատարան է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել է, թե կարող է օգնել, որ Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն։
Ահա, այսպես հոկտեմբերի 27-ին ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։