«Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե». ԵՄ դեսպան. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. ««2017թ. սպասվելիք ԱԺ ընտրությունները ՀՀ-ի համար կարևոր մարտահրավերներ են»,- կարծում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Այդ գործընթացը տխուր մաս է կազմում կոռուպցիան։ Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը»,-երեկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց դեսպանն, ապա ասաց. «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»։
Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի։ «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան։ Նաև վստահեցրեց, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեեւ վերջինս այդ հարցում թերացել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։