Բարեկամների խոսքով` Բագրատն այնպես էր կազմակերպել զինվորական հերթափոխը, որ ինքն ու եղբայրը միաժամանակ դիրքեր չբարձրանան. կարծես կանխազգացել էր ինչ-որ բան:
«Ես ապրելու իմ ձևը գիտեմ, ոչ միայն լավ եմ ապրում, այլև իմ առանձնատունն ունեմ Վահագնի թաղամասի վերևում: Ինձ Ռոբերտ Քոչարյանը տուն էր տվել՝ 3 սենյականոցս 4-ի հետ փոխել եմ քաղաքի կենտրոնում, ես գլուխս առա փախա էս քաղաքից, որովհետև համարեցի, որ այս քաղաքն այլևս իմը չէ, որովհետև իմ ծանոթների 70 տոկոսն արտասահմանում են, մնացածը բոմժացած նստած են, ի՞նչ անեն: Ես ամեն շաբաթ ունեմ 300 դոլարի չափ փող, եթե ոչ՝ 600, որովհետև շաբաթը մեկ համերգ եմ տալիս»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: 2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. ապրիլի 08-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է:
Նորայր Միքայելի Հաջիյանը ՀՀ ԵԿՄ անդամ էր, նա, Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը, կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։
Հայկական բնաշխարհի վրա ձյուն դրեց, որը դարձավ բոթ. Վերջին հրաժեշտը զինծառայող Տիգրան Բերակչյանին:
Ապացույց կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
Վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել է ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է,- մղկտալով շարունակում է,- Գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել, ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից: Բանակ տանելիս՝ նշանակված ժամից ուշանալու դեպքում, անմիջապես գալիս, հասնում էին տուն, իսկ հիմա ոչ մեկը չի գալիս ու ասում, որ տեր կկանգնենք քո տղային, ամեն ինչ կարվի հնարավորինս առողջությունը վերականգնելու համար: Խնդրում եմ, խնդրում եմ օգնեք տղայիս առողջությունը գոնե 50 տոկոսով վերականգնել»:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելիի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիան առաջինը չէր, սակայն հույս է հայտնում, որ դա կլինի վերջինը:
Այսօր արդեն Ադամի մորեղբայրն ասում՝ է խոսքեր չի գտնում. «Պարզապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ազգականներիս՝ իմ վիշտը կիսելու համար»: Խոսելով Ադամի մասին՝ ասում է. «Քաղաքի կենտրոնում ծնված, մեծացած՝ երևանցի, ճիշտ դաստիարակված… Ինքն ուրիշ ձև չէր կարող լինել: Իր եղբայրներից, մեր երեխեքից ուղարկել ենք, ծառայել են, պատվով հետ են եկել»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Այսօր երգիչ, երգահան Ռուբեր Հախվերդյանի ասուլիսի ժամանակ նրան զանգեց իր ընկեր, ազատամարտիկ Վարդան Գևորգյանը, որն այս պահին գտնվում է ղարաբաղաադրբեջանական սահմանի առաջնային գծում, ու ասաց, որ պետք չէ ուղարկել «կոնֆետ և պեչենի», դրա փոխարեն՝ թող ուղարկեն գիշերային լուսարձակներ և ջերմադիտակ:
Հարցին՝ հույսներս ինքներս մեզ վրա՞ պետք է միայն դնենք, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Երբ ես ինչ-որ կնոջ հետ եմ հանդիպում, հույսս միայն իմ վրա չեմ դնում, նա էլ պետք է ինձ որոշ իմաստով գրգռի. այդ թուրքերը գրգռեցին, մերոնք էլ հույսները դրեցին իրենց վրա, բայց նրանք էլ մեզ օգնեցին, որ հույսներս մեզ վրա դնենք, գրգռեցին և ստացան»:
«Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված, կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»:
Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին և Արամ Ա Կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։
Ալեքսան Առաքելյանի դին հայրը՝ Գևորգ Առաքելյանը, դժվարությամբ է ճանաչել, քանի որ այն անճանաչելիորեն խոշտանգված է եղել. որդուն Գևորգը ճանաչել է ձեռքի վրայի սպիից, որն ունեցել է: Ալեքսան Առաքելյանի հետ զոհված մյուս չորս տղաներին հակառակորդը մասնատված է փոխանցել հայկական կողմին:
Ապրիլի 9-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են դիմել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպություններ, ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, երեկ այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով:
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ ապրիլի 13-ին Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել է Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
Գառնեցիները փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը:
Ապրիլի 13-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրաբ Սհոյան փողոցի թիվ 11 տան պատը փլուզվել է, առկա է երկրորդ պատի փլուզման վտանգ:
Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 4 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար»։ Եթե սրան գումարվում են ծախսված հրթիռների, արկերի, բնակիչների տեղափոխման, ռազմական գործողությունների նյութական ապահովման եւ այլ հարակից ծախսերը, ըստ պարոն Խուրշուդյանի, կավելանա եւս 10-15 մլն դոլար։ Իսկ Արցախի զինտեխնիկայի կորուստը գնահատվում է մոտ 14 մլն դոլար։