
Ա. Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.26-ին, մարվել՝ 20.43-ին: Այրվել է «Էլեգանտ» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 710 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Ս. Ս.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը: