Քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։
Քննարկմանն անդրադարձ է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքների նախագծերին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է օրենքների նախագծերի շուրջ նման քննարկումների անցկացումը։ Օրենսդրական նախագծերի վերաբերյալ իրատեսական առաջարկների ներկայացումը փոխնախարարը հատկապես կարեւորել է դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք լսումներին ընդառաջ նշել, որ դրանք քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ լսումների ժամանակ։