Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։
Ամեն առավոտ Ֆրեզնո քաղաքի կենտրոնի օդը լցվում է նոր թխված հայկական հացի բույրով, պատմում է ABC California հեռուստաալիքի լրագրողը հայկական փռի մասին պատմող ռեպորտաժում։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված «երրորդ երկրներում ԱՄՆ-ի հարցումով Ռուսաստանի քաղաքացիների բերման ենթարկելու կամ ձերբակալության» նախազգուշացման հետ՝ հիշեցնելով Նորվեգիայից Միացյալ Նահանգներ Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանի արտահանձնման օրինակը, հայտնում է Rusarminfo-ն:
Դիրքեր տանող ճանապարհին փետրվարի 15-ին բուլդոզերի գլորվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանն Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից էր, ծառայության էր անցել մի քանի տարի առաջ:
Իրանից հայ փախստականների ընտանիքին արգելել են մուտք գործել ԱՄՆ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից հետո։
Պետական գույքի կառավարման վարչությունում փետրվարի 17-ին գումարվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր տնօրեն նշանակելու հարց:
Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:
Կյանքի 89-րդ տարում փետրվարի 16-ին մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:
Ներկայումս ընթացող ստուգումների շրջանակներում՝ արդեն հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են ՀՀ կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և անհամապատասխանություններ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել են «Opel» մակնիշի 30 SO 133 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը, դիմացի անվադողերը և սրահի դիմային հատվածը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունում, որը հիմնականում զբաղվում է մաքսային զննությամբ, միանգամից 10 հոգի ազատվել են աշխատանքից:
Փետրվարի 17-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին: Հրդեհի վայրում է գտնվել ոստիկանության Պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով ծխահարումով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Աջափնյակ վարչական շրջանը խոստանում է ամենաթեժ կետերից լինել: Ներկայումս էլ Աջափնյակում արդեն շատ լարված է: Արման Սահակյանն ամբողջ քրեական աշխարհին մոբիլիզացրել է իր շուրջը:
Հյուրը 6.000 դոլար է գողացել:
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի կառավարությունը հայտարարելու է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրության նոր մրցույթ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա գործադիրի նիստում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 16-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը փետրվարի 15-ին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք:
Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել:
2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին, ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից արգելված իրերի մուտքը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշումը։
Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Հրետանավորների հավաքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ: