«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինյալ խմբի վիրավորված անդամին։ Խնդրում եմ զերծ մնալ չստուգված, չհաստատված լուրերից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին»:
Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգեց Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին:
«Ժողովուրդ, անկախ նրանից, թե մեզնից ում են տանում ու ինչքան են պահում, բոլորս պետքա դուրս գանք փողոց… Հերիքա մտածենք սեփական կաշվի մասին… Երկրի անվտանգությունը վտանգված է, «Սասնա ծռերի» տղերքի կյանքը վտանգի տակ է, իրար էկեք… Դուրս էկեք փողոց… 19:30-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է նա:
«Սասնա Ծռեր» խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Արայիկ Խանդոյանը ոսկրի վիրավորում չի ստացել: Մկանային վիրավորում է: Բանակցությունները չեն շարունակվում»:
«Եթե ասում են՝ դասեր պետք է քաղենք, ես շատ կուզեի իմանալ, թե այդ ո՞ր դասերի մասին է խոսում Հերմինե Նաղդալյանը, կամ նախագահը: Եթե դա վերաբերում է միայն ուժային կառույցներին, որոնք թույլ են տվել, որ նման իրավիճակ ստեղծվի ՊՊԾ գնդում, ուրեմն` դա դասեր քաղել չէ: Ամենակարևորն ընդհանուր երկրի վիճակն է: Այսօրվա իշխանությունները պատանդ են այն համակարգին, որն իրենք ստեղծել են»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ժամեր առաջ ազատ արձակված Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ: Նախ՝ փաստաբանը նշեց, որ գործն ամբողջությամբ կարճվել է. «Նույն հիմքով գործ Լևոն Բարսեղյանի նկատմամբ այլևս չի կարող հարուցվել, ու նույն հիմքով նա այլևս երբեք չի ազատազրկվի»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու որոշում դեռևս չկա:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Նա նշել է, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քննարկում են, սա հրապարակային մտածողության ֆորմատ է։ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ հարթակից դրվում է նախագահի հրաժարականի պահանջը։ «Երկու կողմից գնում են փակուղի, մենք առաջարկում ենք մեղմ տարբերակ»,- ասաց նա։ Արթուր Սաքունցն էլ հավելեց, որ վստահություն ձևավորելու ուղղությամբ քայլեր կան՝ լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև՝ կարճաժամկետ քայլեր։
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որում ասված է. «Սարի թաղում արդեն տասը րոպե՝ կրակոցներ են լսվում, տեղեկացնում են բնակիչները»:
«Նման դեպքերում ձերբակալված անձանց մտերիմ մարդիկ, հարազատները, բարեկամները, ռուս բարեկամները մեզ են դիմում, ովքեր լսել են, որ Հայերի միություն կա, ովքեր անդամ են կամ անդամ չեն: Մենք, որպես կանոն, աջակցում ենք, քանի որ այստեղի Ոստիկանության հետ կապ ունենք, կարող ենք զանգահարել՝ ճշտել, աշխատակիցներ ունենք, որոնք, եթե պետք է, այլ քաղաք են մեկնում՝ այդ հարցերը լուծում են»:
Հուլիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 12:00 հավաքվում ենք Բանգլադեշում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի այցելենք Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած ընտանիքին, ով ունի մեր օգնության կարիքը:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ժողովրդի կարծիքն անտեսվել է. «Ժողովուրդը քամահրական վերաբերմունքի է արժանացել: Մարդիկ աշխատանք չունեն, ընտանիքները կիսված են, հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից: Արտագաղթն աղետ է երկրի համար, մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի: Այս ամենը վերլուծելուց հետո՝ մենք կարող ենք հասկանալ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ մարդիկ ըմբոստացան»:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ դառնալ ՊՊԾ գնդում գտնվող անձանց և ՀՀ իշխանությունների միջև: Նա առաջարկում է իր օժանդակությունը՝ ասելով, թե որքան շատ մարդ ներգրավվի բանակցությունների մեջ, այնքան լավ: Նրա խոսքով՝ զենքերը վայր դնելու մասին կոչերով խնդիրը չի լուծվելու, պետք է բանակցել:
Հուլիսի 29-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ միջհամայնքային ճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, առկա է հետագա քարաթափման վտանգ:
Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:
«Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները հանդիպել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ըստ պաշտոնական վարկածի իրավապահներին հանձնված Արամ Հակոբյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ուներ և դժվարությամբ էր շարժվում։
Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Արդեն 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պետականությունը կանգնած է վտանգի առաջ, և պետք է ուղիներ որոնել՝ հանգուցալուծումը հնարավորինս հարթ իրականացնելու համար։ Նա նշեց, որ մշակված փաստաթուղթը բավական հում է, իրենք չեն ասում, թե այս փաստաթուղթը բոլոր հարցերի լուծման դեղատոմսն է, դրա շուրջ ցանկանում են քննարկումներ կազմակերպել, բարելավել այն։ Ավետիք Իշխանյանն ասաց, որ չեն հավակնում միջնորդ լինել, չեն ձգտում իշխանության, պարզապես անհանգստացած են և ցանկանում են առաջարկություններ ներկայացնել։
Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկն ասել է, որ փաստաբանի հետ այժմ գնում են «Էրեբունի» ՁՊՎ քննիչի որոշումը հանձնելու, որից հետո Լեւոն Բարսեղյանն ազատության մեջ կլինի:
Անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
«Ես միշտ սիրել եմ հրապարակային գործունէութիւնը եւ ուրախ եմ, որ Ալբերտ Բաղդասարեանը նախընտրեց հրապարակայնօրէն արտայայտուել։ Ես շատ լաւ ծանօթ եմ քարոզչագործեալկերպերին, ուստի ասեմ, որ նենգասէր հակառակորդների սիրած տարբերակն է դիմացինին հարկադրել պաշտպանուել եւ արդարանալ։ Ամերիկայում սա սիրում են։ Դա յաղթանակի կէսն է համարւում։ Քանի որ նախընտրական պայքարի մէջ չենք, գոնէ այդ շահարկումը հիմնաւոր չի լինի։ Յուսով եմ, որ ես, Ալբերտ Բաղդասարեանը եւ ԽՈՐՀՐԴՈՒՄ ընդգրկուած այն անձինք, ովքեր հետին նկատառումներով չեն առաջնորդւում, կը յիշեն այս։ Այնուամենայնիւ մի քանի եղբայրական դիտողութիւններ ունեմ»։