Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով: Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Թալինի ոստիկնապետ Գևորգ Պողոսյանն այսօր ազպօլատվել էր աշխատանքից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գևորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նրա կարծիքով՝ եթե պատշաճ ուսումնասիրություններ չեն իրականացվել, ճիշտ չէ օգտագործել «չարաշահում», «ապօրինի գործողություն» և նման այլ արտահայտություններ, քանի որ դրանք քրեական երևույթներ են. «Կան փաստեր և կան դեպքեր, երբ տուր-օպերատորները չեն կատարել վճարում հանգստյան տներին և հյուրանոցներին, սա սովորական մասնավոր հարաբերությունների հարց է, ու սրա կարգավորումն այլ օրենսդրության կարգավորման հարց է: Եթե կա կանխամտածված սնանկացում, լուծարում, ակնհայտ հափշտակություն, սա այլ դրևորում է»:
«Սաղն էլ կեթան, հազար դոլարով ո՞րը չի գնա՝ քշի: Բայց եթե 3 ամիս հետո այդ նույն Yandex-ը հելավ՝ ասեց, որ տարիֆը փոխվեց, դա ակցիա էր, ուրեմն մենք չենք հասկանում տենց բան: Դա նշանակում ա՝ ոլորտից սաղիդ կշպրտենք, կմնանք մենք մերոնցով»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս, որտեղ խորհրդակցություն կանցկացնեն հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն ավելի քան 80 մարդու կյանք խլեց: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:
Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:
Ֆրանսիական Նիսում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիս` Հայաստանից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», հայտնում են ԱԳՆից:
Հայտարարում ենք ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում մեր անդամակցության դադարեցումը և կոչ անում սառեցնել այդ ենթահանձնաժողովի գործունեությունն այնքան ժամանակով, քանի դեռ չեն խստացվել ու չեն կիրարկվել Հայաստանի ողջ տիրույթում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը երաշխավորող օրենսդրական ակտերի անվերապահ կիրառումը:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի անունը հայտնի է: Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ՝ բեռնատարով ահաբեկչություն իրականացրած վարորդը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է:
«Զոհվածների ընտանիքի անդամը հավաստել է, որ Շոն Քոուփլենդը եւ նրա 11-ամյա որդի Բրոուդին սպանվել են գրոհի ժամանակ: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում էին Նիսում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Ֆրանսիական Նիս քաղաքում երկրի ազգային օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 54 երեխա: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է տեղական Nice-Matin պարբերականը:
Այսօր ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քննադատելով որոշ ենթականների աշխատանքը՝ հայտարարել է Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի պաշտոնանկության մասին։
ՀՀ զինված ուժերի 2016 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն`հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ:
«Սա նման է իսլամական ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական ձեռագրին, բայց դեռևս ոչ մի ծայրահեղական կառույցի կողմից հայտարարություն կամ ուղերձ չի եղել, որտեղ ասեն, թե իրենք են կազմակերպել ահաբեկչությունը»:
«ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում»:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթար Բաղդասարյանը հանձնարարել է վճարել իրեն պատկանող ՀՅ հեոուստաընկերության աշխատողների աշխատավարձը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթաևել, որ այն արագ տեմպերով աճի։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.ն տեսակցությունից հետո հուլիսի 14ին` ժամը 17:00ին, ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:
Հուլիսի 15-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Աղթամար կղզու, Տապան ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.7 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6,6 տոկոսով:
«Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։
Այժմ նշված ճանապարհահատվածում հնարավոր կլինի իրականացնել ազդեցության ենթարկված գույքի և հողատարածքի իրացումը, որից հետո կսկսվի շինարարությունը