Հայրենիքը պաշտպանելու վճռականություն, որ կյանք արժեցավ։
Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերի թեկուզ չնչին մակարդակով նվազումը արդեն իսկ խրախուսելի է:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 9-ին Երևանում երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների, ՀՀ Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում։
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հերքեց, որ կարմիր գծեր գծված են այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է երթևեկության օրենքով. «Նման բան չկա, խաչմերուկներին շատ մոտ գծանշում արված չէ, ոչ էլ կայանատեղի է կազմակերպված…»:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 15.25-ին, Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1944 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից Ոստիկանությանը հատկացնել 22 մլն 683 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտեր և կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր տրամադրելու համար քաղաքացու մատնադրոշմները վերցնելու նոր համակարգի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային սերվերները և ծրագրային փաթեթները ձեռք բերելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին ներկա էր նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Քննարկման թեմա ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրավիճակի բարելավումն ու թերությունների վերացումն էր:
Ապրիլյան դեպքերը կարճաժամկետ իմաստով չեն ազդել Հայաստանում ներգնա տուրիզմի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրեյանը նշեց, որ իրենք այդ ժամանակահատվածում ունեցել են անգամ պլանավորված տուրեր դեպի Արցախ, որոնք չեղյալ չեն համարվել:
Երեկ մահացել է հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատից հաստատեցին այս տեղեկությունը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Սուրեն Ա.-ն նշված դրամապանակը նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1949 թ. ծնված Սաֆուրա Բ.-ի պայուսակից:
Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ իր ընտանիքը նվիրատվություն է ստացել իր կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող հարազատներից: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կնոջ ամբողջ ընտանիքը 1995թ. բնակվում է ԱՄՆ-ում:
ՍՊԾ դիտացանցը հուլիսի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանին (Նախիջևան) հարակից գոտում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ:
Խուզարկել են նաև ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի ընկեր Վահե Մանուկյանի`Հրազդան քաղաքում գտնվող տունը: Վահե Մանուկյանը Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և որևէ առնչություն չունի «Նոր Հայաստան»-ի և կամ առհասարակ քաղաքական գործունեության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Իշխանությունների հրապարակած տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացում է ՏԱՍՍ-ը:
Հալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է:
Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը
Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:
2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ով հուլիսի 7-ին քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:
Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թ. ապրիլի 16-ին հերթական անգամ անտրամաբանական կերպով կարճվեց՝ չնայած նրան, որ հենց նույն օրը քննիչի որոշմամբ բավարարվել էր տուժող կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու վերաբերյալ:
Թուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն այն կարծիքին են, որ պտղատու այգու կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ: