Բաժիններ՝

Կառավարությունը հաստատել է Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը

ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի 2-րդ տրանշով Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. ստորագրված վարկային համաձայնագրից:

Այժմ նշված ճանապարհահատվածում հնարավոր կլինի իրականացնել ազդեցության ենթարկված գույքի և հողատարածքի իրացումը, որից հետո կսկսվի շինարարությունը:

Հաջորդ որոշմամբ գործադիրը քաղաքային մայրուղու շինարարության որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինաշխատանքի իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքի սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքի օտարման:

Բնակիչների հետ տեղում անցկացվել են հանդիպումներ, ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, տեղեկություն է տրամադրվել նաև հեռախոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031