ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
«Զինվորականները միշտ ձգտում ունեն հնարավորինս շատ փակել, որ ոչ ոք չխանգարի իրենց գործը: Բայց այդ գործը միայն պատերազմը չէ, վերջ ի վերջո, մենք խաղաղ վիճակում էլ ենք ապրելու, այդ ժամանակ նմանատիպ արգելափակումներից կսկսեն օգտվել բանակի այն ներկայացուցիչները, որոնք ավելի շատ հակված են ոչ թե պատերազմի մասնակցել, այլ կոռուպցիայի մաս լինել: Այնպես որ, կարևորագույն խնդիրն այն է, որ լրագրողական համայնքն ու բանակն այս ամենի շուրջ քննարկումներ անցկացնեն, ու հստակություն լինի»:
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով դատաքննությունը:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը վերլուծական ելույթ է ունեցել առաջնագծում գտնվող կամավորականների առաջ` կարեւորելով վերջինների դերն ու նշանակությունը: Երկրապահի կարեւորության մասին խոսում են նաեւ զինծառայություն իրականացնող սպաները:
Ինչո՞ւ Հայաստանի համար այս ծանր պատերազմական պայմաններում, երբ աներկբա է երկրի հզորացման պահանջը, երբ կարծես թե իշխանությունն էլ պիտի որ գիտակցեր դարձի գալու այլընտրանքի բացակայությունը, միևնույն է, շարունակում են ոչնչացնել Հայաստանի իրական արժեքները, տնտեսության քարշակ հզորությունները։
«ժամը 05:00-ի սահմաններում արդեն մտան դիրք։ Ես տեսա, որ կուտակումներ կան դիրքի մոտակայքում, միանգամից զեկուցեցի, դիրքն անցավ շրջանաձեւ պաշտպանության։ Արդեն նրանք մտել էին դիրք, նռնակ նետեցին, ոտքից վիրավորվեցի, ընկա, հետո ուժ գտա իմ մեջ, նորից վեր կացա։ Վեր կացա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, միանգամից վազեցի այդ ուղղությամբ, հրաձգային զենքով մեկին խփեցի, մյուսը վախեցավ, փախավ, նրան էլ հենց փախչելու ժամանակ խփեցի»։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր։
Մայիսի 2-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու և պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական և ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով:
Մայիսի 2-ին Տավուշի մարզի Զորական գյուղում կայացավ Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը:
Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Հայաստանում մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմայիսի 3-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Սպառողների համար ավելի հեշտ է գտնել մասնագետների, քան՝ հակառակը: Այսպիսով կավելանա նաև աշխատանքը մասնագետների համար»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Սա անլուրջ մոտեցում է Ս. Հաղորդությանը, քանզի քրիստոնյան միշտ պետք է զգոն, աչալուրջ և ավելի խստապահանջ լինի հատկապես իր հանդեպ:
Ապրիլի 2-ի գիշերը հակառակորդը փորձել էր անակնկալի բերել ոչ միայն դիրքապահներին: Թշնամու դիվերսիոն խմբերը նաև առանձին ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերին մոտենալու փորձեր են կատարել: Թիրախներից մեկը Եղնիկներում էր:
Մայիսի 2-ին, ժամը 22.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնակարանային գողերը վնասազերծվեցին:
Հակառակորդը տոներից առաջ ակտիվացել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ շփման գծի ամենավերջին տեղեկությունների մասին:
«Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը բնական վիճակ է այնպես, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքում: Այդ գիտակցությունից պետք է հայկական պետությունը կառուցի իր քաղաքականությունը»,- կարծում է փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Դեղատանը կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Մայիսի 2-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընտանիքի մայրը պատմում է, որ այս տնակն էլ իրենցը չէ. ամեն առավոտ տիկին Անահիտը վախով հաշվում է այն օրերը, թե երբ է վերջանալու ապրիլ ամիսը. տնակի սեփականատերը ժամանակ է տվել, որ ընտանիքն ապրելու տեղ գտնի ու հեռանա։