
Վահագնաձոր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է

Ապրիլի 10-ին, ժամը 14:17-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (120 քմ):