
Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա. Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:
Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: