Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատարներն են Չինաստանը, ԱՄՆ-ն և Գերմանիան

2017թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 339.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 2 մլրդ 456.6 մլն դրամ կամ 5 մլն 53.1 հազ. ԱՄՆ դոլար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ստացված օգնության 25.7 տոկոսը կազմել են մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 20.3 տոկոսը` քիմիակ ան և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքը, 18 տոկոսը` սարքերը և ապարատները, 17.3 տոկոսը` մանածագործական իրերը, 5.9 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7 տոկոսը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 9.1 տոկոսը` մնացած ապրանքները:

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալով առաջատար է Չինաստանը. ծավալը կազմել է 1 մլն 997.1 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանին ուղարկված մարդասիրական օգնության ամբողջ ծավալում Չինաստանի տեսակարար կշիռը կազմում է 39.5 տոկոս: Այն նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 6 անգամ: 2016-ի հունվար-փետրվարին Չինաստանից Հայաստան էր ուղարկվել 335.6 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն:

ԱՄՆ-ի տեսակարար կշիռը կազմում է 16,4 տոկոս: Այդ երկիրը Հայաստանին տրամադրել է 828.4 հազար ԱՄՆ դոլարի օգնություն, ինչն ավելացել է 94.3 տոկոսով: Նախորդ տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 426.3 հազար դոլար:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Գերմանիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը կազմել է 576.6 հազար ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին Գերմանիայից Հայաստան էր ուղարկվել 11.9 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարի Գերմանիայի օգնության տեսակարար կշիռը կազմել է 11.4 տոկոս:

Ինչպես նաև 15.3 անգամ ավելացել է Հնդկաստանի տրամադրած օգնության չափը` կազմելով 386.3 հազար ԱՄՆ դոլար: 4.9 անգամ ավելացել է նաև Ֆրանսիայից ուղարկված օգնության ծավալը` կազմելով 256.8 հազար դոլար:

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատարներն են Չինաստանը, ԱՄՆ-ն և Գերմանիան:

Տեսանյութեր

Լրահոս