Բաժիններ՝

Մահվան ելքով ավտովթար՝ «Գաջի գործարանի» ճանապարհին. ոստիկանները պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը

Ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատնից դեպի «Գաջի գործարան» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի տեղեկություններով BMW X5 մակնիշի 34 MZ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «Թոխմախի» գերեզմանատնից Գաջի գործարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարերի վրա:

Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, իսկ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

ԱԻՆ փոխանցմամբ՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն. վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը պարզում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս