
Ապրիլյան պատերազմի հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան

Tsayg.am. Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվել էր։ Երազել է ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ: Ընկերներն ու հարզատները ևս մեկ անգամ խնկարկել են դպրոցի դիմաց կառուցված հուշաքարի առջև: