
Վթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. 12 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: