ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 168.am-ին դատախազությունից տեղեկացրեցին, որ պատճառների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
«Այն արվեստագետներն ու մշակույթի գործիչները, որոնք անտարբեր չեն հանրության ցավի նկատմամբ, որոնք նման դեպքերում կանգնած են հանրության կողքին, սադրիչներ չեն: Նրանք այնտեղ են հանրությանը սատարելու, որոշիչ պահերին միայնակ չթողնելու մղումով: Ես ցավով եմ ընկալում, որ նման գործողություն է իրականացվել: Հատկապես սարսափելի և վրդովեցուցիչ է նման արվեստագետին, մարդ-անհատին ձերբակալելը: Կարծում եմ՝ հրատապ լուծում պետք է գտնվի և չեղյալ հայտարարվեն նման ձերբակալությունները: Մտավորականին, արվեստագետին ձեռք տալ՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կեղծ մեղադրանքով, անընդունելի է ու բացահայտ հերյուրանք»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին:
«Կան բազմաթիվ հիվանդներ, երեխաներ, ես կարծում եմ, որ շատ լուրջ քննարկում և այնտեղ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Լրագրողների եվրոպական դաշնությունը» (EFJ) և «Լրագրողների միջազգային դաշնությունը» (IFJ) համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Երևանում հուլիսի 29-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ բողոքի ցույցերը լուսաբանելիս լրագրողների նկատմամբ բռնությունները:
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությանը պատկանող «Հեր-Հեր» ՀԷԿ-ի գույքը կվաճառվի «Արմ-Աէրո» ՓԲ ընկերությանը: Այս մասին որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Միաժամանակ, այդ փոփոխությունները չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Վերջին 1.5 տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ փոփոխություններ զգա իր կենսամակարդակում»:
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդադարձել է հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ իրականացրած քաղաքացու մահվան դեպքին:
Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները` քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին:
Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում:
Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան. «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,- պատմեց գյուղապետը.
«Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել»:
Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը ֆեյբուքյան իր էջում գրել է:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել:
Չինաստանում սկսել են պորտալ-ավտոբուսի փորձարկումները: Փոխադրամիջոցը նախատեսված է երկրորդ հարկում ուղեւորների փոխադրման համար՝ նրանց տակ թողնելով ազատ երկգոտի ճանապարհը:
Դատարանում հայտարարել է, որ պատանդ եղել է ինքը՝ երբ ցանկացել է դուրս գալ՝ սնունդը տանելուց հետո, դիպուկահարները իր վրա կրակել են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ոտքերը դեռ թույլ են, Ավետիսի հետ աշխատում են մերսող մասնագետներ: Օրական մի քանի ժամ մերսում են նրա ոտքերի, ձեռքերի մկանները: Մերսումներից հետո ոտքերը զգում է, բայց չի շարժում, ձեռքերն էլ բարձրացնում է, բայց մատները դեռ չի շարժում: Բժիշկներն ասում են, որ ժամանակ է պետք, մենք էլ սպասում ենք….»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում օգոստոսի 2-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ հայտնի ԱՏԿ-ի խաչմերուկի մոտ, բախվել են Ford Transit մակնիշի 35 VԼ 965 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 37 ՕԼ 352 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի C 090 EC 190 համարանիշի ավտոմեքենաները:
Օգոստոսի 3-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բաղրամյան-Չերեմուշկա խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 3-ին, հանդիպում է ունեցել «Հյումն Ռայթս Ուոտչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:
Վերամշակող ընկերություններն արդեն սկսել են լոլիկի մթերումները: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, դժվար է կանխատեսել՝ որքան կլինի բերքի ծավալը, համենայն դեպս՝ այն ռեկորդային չի լինի: Ըստ նրա՝ անցած տարվա նույն ծավալը կպահպանվի՝ մի փոքր ավելի կամ մի փոքր պակաս չափով:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ Քաբանդիին:
Օգոստոսի 3-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գերեզմանատնից դեպի մոտակա ձոր տանող ճանապարհին թափվել են քարեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված մի շարք քաղաքացիների, փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների քննարկմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ վարչական շինությունները զավթելուց հետո, 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը։
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, սպառնում է հացադուլ հայտարարել, եթե թույլ չտան որդուն տեսակցել։