Բաժիններ՝

Լրագրող Սուսան Բադալյանը՝ «Տեֆի-համագործակցություն» հեղինակավոր փառատոնի մրցանակակիր

arevelk.am. Ավարտվել է «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը, որն այս տարի կրում էր «Լրագրությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը:

«Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» կազմակերպած և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջկառավարական հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ անցկացվող ամենամյա այս փառատոնի նպատակն, ըստ կազմակերպիչների, ԱՊՀ տարածքում միասնական լրատվական հարթակի ստեղծումն ու տարբեր երկրների հեռուստաընկերությունների համապատասխան մասնագետների միջև համագործակցության ամրապնդումն է:

Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 28 աշխատանք՝ ԱՊՀ անդամ 10 երկրների 20 հեռուստաընկերություններից: Հայաստանից մրցանակը տրվել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվականի առաջատար լրագրող՝ Սուսան Բադալյանին՝ «Փրկության պատմություն» նյութի համար, որը պատմում է Սիրիայի Քոբանի քաղաքի կոտորածներից փրկված, նախ Թուրքիա, իսկ հետո՝ Հայաստան եկած Թովմասյանների ընտանիքի մասին:

Մրցանակը երեկ երեկոյան կայացած հանդիսության ընթացքում լրագրողին է հանձնել ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս