Արդարացման դատավճիռ. դատարանն արդարացրել է եղբայրներին

168.am-ի խմբագրություն է դիմել օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատաճռով արդարացված երկու քաղաքացիների հարազատը։

«Ցանկանում եմ Ձեր կայքի միջոցով հանրությանը տեղեկացնել, որ դեռևս ՀՀ-ում գործում է արդարությունը, որի վառ ապացույցն է հանդիսանում Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի  կողմից կայացված արդարացման դատավճիռը` հարազատիս վերաբերյալ, որոնց վերաբերյալ անարդարացիորեն մեղադրանք էր առաջադրվել, շնորհակալությունս եմ ուզում հայտնել դատավոր Վ. Մկրտչյանին և նրա անձնակազմին»,- նշել է նա:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Կարեն և Անդրանիկ Մելքոնյաններին։
2015թ. հունիսի 22-ին քննիչի որոշմամբ Կարեն գ գգգգգգգգ Մելքոնյանգգգգ ներգրավվել գգ որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, իր եղբոր` Անդրանիկ Մելքոնյանի հետ միասին ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ ոտքերով դիտավորյալ հարվածներ հասցնելով վնասել է Աբովյան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 տան դիմաց կայանված Գագիկ Մելքոնյանին պատկանող «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետևի դուռը` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 31.500 դրամի գույքային վնաս:

2015թ. հունիսի 22-ին քննիչի որոշմամբ Անդրանիկ Խաչատուրի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, իր եղբոր` Կարեն Մելքոնյանի հետ միասին ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ ոտքերով դիտավորյալ հարվածներ հասցնելով վնասել է Աբովյան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 տան դիմաց կայանված Գագիկ Մելքոնյանին պատկանող «Մերսեդես Ե 200» մակնիշի 29 UL 005 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետևի դուռը` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 31.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ըստ դատական ակտի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Կարեն Մելքոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 18-ին նկարահանել է հարսանյաց հանդես և գիշերը զբաղվել է դրա մոնտաժման աշխատանքներով, այդ իսկ պատճառով ուշ է քնել:

Հաջորդ օրը` ժամը 14.00-ի սահմաններում, երբ ինքն ու կինը քնած են եղել, մայրն արթնացրել է իրեն և ասել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն են հարցրել: Արթնանալով, ոստիկանության աշխատակիցներից իմացել է, թե իբր ինքը վնասել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան: Գագիկ Մելքոնյանի հետ որևէ փոխհարաբերություն և առնչություն չունի: Գագիկ Մելքոնյանը նմանատիպ հայտարարություն է տվել` ելնելով իրենց միջև առկա հողային, բնակարանային երկարամյա վեճից: Նախկինում Գագիկ Մելքոնյանի կողմից նույնպես եղել է նման հայտարարություն, թե իբր իրենք ցանկացել են մահակով ծեծել նրա մորը և գցել ավտոմեքենայի տակ, որը սակայն ոչ մի կերպ չի ապացուցվել: Դեպքի օրը եղբայրը` Անդրանիկ Մելքոնյանը, եղել է աշխատանքի, ինչպես ինքը, այնպես էլ եղբայրը չեն հարվածել և չեն վնասել Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան:

ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Անդրանիկ Մելքոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ժառանգության խնդրի շուրջ ծագած անհամաձայնությունների հետևանքով ընտանիքի անդամներով լարված փոխհարաբերությունների մեջ են գտնվել հորեղբոր ընտանիքի անդամների հետ:

Դեպքի օրը, 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12.00-ի սահմաններում, ավարտելով աշխատանքը, եկել է Աբովյան քաղաք, սակայն ոչ իրենց տուն, և որոշ ժամանակ անց իրեն են զանգահարել ընտանիքի անդամները և հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները իրեն են հարցրել: Գնալով ոստիկանություն, աշխատակիցներից տեղեկացել է, որ կասկածվում է հորեղբոր տղայի ավտոմեքենան վնասելու մեջ: Գագիկ Մելքոնյանը ոստիկանության բաժնում նման հաղորդում է տվել, քանի որ իրենց ընտանիքի անդամները գտնվել են լարված փոխհարաբերությունների մեջ: Գործով վկաները Գագիկ Մելքոնյանի ընտանիքի ադամների հետ գտնվել են մտերիմ փոխհարաբերությունների մեջ, այդ իսկ պատճառով նմանատիպ ցուցմունքներ են տվել դատարանում: Գագիկ Մելքոնյանը բազմիցս տարբեր պատրվակներով դիմել է ոստիկանություն իրեն և իր եղբորը մեղադրելով տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Ինքն ու իր եղբայրը Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենայի վնասման հետ կապված որևէ առնչություն չունեն:

Դատարանն արձանագրելով, որ ամբաստանյալ Անդրանիկ Մելքոնյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքն այն մասին, որ 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ավարտելով աշխատանքը երթուղային տրանսպորտով վերադարձել է տուն: Ժամը 13:15-ի սահմաններում, արդեն գտնվել է Աբովյան քաղաքում:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Անդրանիկ Մելքոնյանը դատարանին հայտնել է, որ իր ցուցմունքում ժամը 12:00-ն նշել է քննիչի թելադրանքով և չի գիտակցել, որ դա կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար:
Տուժող Գագիկ Ավետիսի Մելքոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Աբովյան քաղաքգգգ, նույն բակում իրենց հարևանությամբ բնակվում է հորեղբոր ընտանիքը, որոնց հետ հայրական տան խնդիրների հետ կապված գտնվում են վատ հարաբերությունների մեջ: Դեպքի օրը, 2015թ. ապրիլի 19-ին` առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում հայրը և հորեղբայրը վիճաբանել են միմյանց հետ: Այդ ժամանակ ինքը տանը քնած է եղել, երբ լսել է նրանց ձայները, արթնացել և միջատելով դադարեցրել է վիճաբանությունը:

Ժամը 12:00-ի սահմաններում, երբ դուրս է եկել տանից և փորձել նստել իր ավտոմեքենան, այդ պահին Կարեն Մելքոնյանը, Անդրանիկ Մելքոնյանը վերջինների մոր` Գայանե Խաչատրյանի հետ միասին սկսել են վիրավորել իրեն: Կարեն Մելքոնյանը և Անդրանիկ Մելքոնյանը սկսել են հայհոյանքներ հնչեցնել իր հասցեին և ցանկացել են շարունակել առավոտյան տեղի ունեցած վիճաբանությունը: Երբ նստել է ավտոմեքենան և ցանկացել է հեռանալ, այդ ժամանակ Կարեն Մելքոնյանը և Անդրանիկ Մելքոնյանը ոտքերով հարվածել են իր ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի առջևի և հետևի դռներին:

Այդ ժամանակ բակում հավաքված են եղել նաև իրենց հարևանները, ովքեր նույնպես ականատես են եղել այդ միջադեպին: Քանի որ իրենց միջև հաճախ են տեղի ունենում նման միջադեպեր, այդ իսկ պատճառով դիմել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:
Տուժող Գագիկ Մելքոնյանը Դատարանին է ներկայացրել քաղ. հայցի պահանջ և խնդրել ամբաստանյալներ Կարեն Մելքոնյանից և Անդրանիկ Մելքոնյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնբագանձել 63.000 ՀՀ դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:

Տուժող Գագիկ Մելքոնյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ դատարանին հայտնել է, որ դեպքից հետո իր ավտոմեքենան չի վերանորոգել, ներկման աշխատանքներ չի կատարել: Իր ավտոմեքենան վնասվել է այն ժամանակ, երբ ինքը ավտոմեքենան շարժել է տեղից, այդ ժամանակ Կարեն Մելքոնյանը և Անդրանիկ Մելքոնյանը ոտքերով 3-4 անգամ հարվածել են իր ավտոմեքենային: Բեռնախցիկի վրա առկա հետքերը, որոնք նշվել են փորձագիտական եզրակացության մեջ, առաջացել են դեպքից հետո` իր համար անհայտ պայմաններում:
Վկա Ռիմա Մովսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ գործով տուժող Գագիկ Մելքոնյանը հանդիսանում է իր որդին, իսկ ամբաստանյալներ Կարեն և Անդրանիկ Մելքոնյանները հանդիսանում են ամուսնու եղբոր տղաները: Իրենք և ամուսնու եղբոր ընտանիքի անդամները բնակվում են նույն բակում: Իրենց փոխհարաբերությունները լարված են, քանի որ տան ժառանգականության հարցի շուրջ տարաձայնություններ են առաջացել վաղուց իրենց միջև: 2015թ. ապրիլի 19-ի առավոտյան, ամուսինը վիճաբանել է կրտսեր եղբոր հետ:

Նույն օրը, ընդմիջման ժամին, երբ վերադարձել է տուն, բակում նկատել է Անդրանիկ Մելքոնյանին, Կարեն Մելքոնյանին և վերջիններիս մորը` Գայանե Մելքոնյանին: Որդին` Գագիկ Մելքոնյանը հայտնել է իրեն, որ հորեղբոր որդիները` Կարեն և Անդրանիկ Մելքոնյանները ոտքերով հարվածել են իր ավտոմեքենայի ձախ կողմի դռներին: Նայելով ավտոմեքենային, նկատել է, որ երկու դռները վնասված են: Անմիջապես որդու հետ գնացել են ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:

Վկա Աննա Ավագյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Կարեն Մելքոնյանը հանդիսանում է իր ամուսինը, իսկ Անդրանիկ Մելքոնյանը` ամուսնու եղբայրը: Դեպքի օրը` ժամը 14:00-ի սահմաններում, երբ քնած են եղել,ամուսնու մայրը արթնացրել է իրենց և հայտնել, որ իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները: Ամուսինն անմիջապես դուրս է եկել ննջասենյակից և ոստիկանության աշխատակիցներից տեղեկացել է, որ իբր թե ինքը վնասել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան: Դեպքի օրը ամուսինը ուշ է արթնացել, իսկ մինչ այդ որևէ ձայն չի լսել: Ամուսինը ուշ է արթնանում քնից, քանի որ երեկոյան զբաղվում է մոնտաժման աշխատանքներով, իսկ կեսօրին երկար քնում է:

Ամուսնու եղբայրը` Անդրանիկ Մելքոնյանն այդ ժամանակ, եղել է աշխատանքի, իսկ աշխատանիքից հետո, ժամը 14:00-ի սահմաններում, գնացել է Աբովյան քաղաք՝ 3-րդ միկրոշրջան` տատիկին տեսակցելու:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով հրապարակելէ վկաներ Մարգարիտ Հովհաննիսյանի, Գոհարիկ Հովհաննիսյանի, Գուրգեն Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները:

Վկա Մարգարիտ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինչպես Գագիկ Մելքոնյանն իր ընտանիքով, այնպես էլ նրա հորեղբոր` Խաչիկ Մելքոնյանի ընտանիքը բնակվում են իրենց` Աբովյան քաղաքի Շինարարների փողոցում: Վերջիններիս փոխհարաբերությունները լարված են, հաճախակի վիճաբանել են: 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, սկեսրոջ` Գոհարիկ Հովհաննիսյանի հետ տոնավաճառ գնալու նպատակով տանից դուրս գալիս ձայներ են լսել և նայելով Գ.Մելքոնյանի տան ուղղությամբ, նկատել է, որ Խ.Մելքոնյանի որդիները` Կարեն և Անդրանիկ Մելքոնյանները, ոտքերով հարվածել են Գ. Մելքոնյանի «Մերսեդես» մակնիշի 29 UL 005 հ/հ ավտոմեքենայի վարորդի կողմի դռներին, իսկ Գագիկը գտնվել է ավտոմեքենայի սրահում: Այդ ընթացքում Անդրանիկ և Կարեն Մելքոնյանների «Մերսեդես» մակնիշի 29 UL 005 h/h ավտոմեքենայի վարորդի կողմի դռներին, իսկ Գագիկը գտնվել է ավտոմեքենայի սրահում: Այդ ընթացքում Անդրանիկ և Կարեն Մելքոնյանները Գագիկին ասել են «արա դուրս արի ավտոմեքենայից», սակայն վերջինս ավտոմեքենան վարելով հեռացել է: Ինքը վիճաբանությանը չի միջամտել:

Վկա Գոհարիկ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Շինարարների փողոցում` իրենց հարևանությամբ, նույն բակում են բնակվում Ավետիս և Խաչիկ Մելքոնյանների ընտանիքները, ովքեր շուրջ մեկ տարի է վիճաբանում են հայրական տան ժառանգության խնդրի շուրջ: 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, տան դիմաց մաքրություն անելիս, հարսի` Մարգարիտ Հովհաննիսյանի առաջարկությամբ պատրաստվել են գնալ տոնավաճառ գնումներ կատարելու: Տան բակում գտնվելու ժամանակ ձայներ է լսել և դուրս գալով փողոց նկատել է, որ Անդրանիկ և Կարեն Մելքոնյաններն իրենց մոր` Գայանե Խաչատրյանի հետ վիճաբանել են Գագիկ Մելքոնյանի հետ, ով գտնվել է իր ավտոմեքենայի սրահում: Չմիջամտելով նրանց վիճաբանությանը՝ վերադարձել է տուն:

Նույն օրը Գագիկ Մելքոնյանի մորից` Ռիմա Մովսիսյանից տեղեկացել է, որ Անդրանիկ և Կարեն Մելքոնյանները ոտքերով հարվածել և վնասել են Գագիկ Մելքոնյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Վկա Գուրգեն Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Շինարարների փողոցում` իրենց հարևանությամբ, նույն բակում են բնակվում Ավետիս և Խաչիկ Մելքոնյանների ընտանիքները, ովքեր տարաձայնություններ ունեն հայրական տան ժառանգության խնդրի շուրջ: 2015թ. ապրիլի 19-ին` ժամը 12:00-ի սահմաններում, տան դիմաց գտնվող ուսումնական հաստատության բակում ընտանի կենդանիների համար խոտ հավաքելիս լսել է դրմբոցի ձայներ, սակայն ուշադրություն չի դարձրել: Որոշ ժամանակ անց տուն վերադառնալով կնոջից տեղեկացել է, որ հարևան Խաչիկ Մելքոնյանի որդիները` Անդրանիկ և Կարեն Մելքոնյանները ոտքերով հարվածել և վնասել են Գագիկ Մելքոնյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դռները:

Դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 290-ԱՊ-15 և լրացուցիչ դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 772-ԱՊ-15 եզրակացությունների համաձայն` փորձաքննությանը տրամադրված ավտոմեքենայի ակնադիտական զննությամբ պարզվել է, որ հետազոտվող ավտոմեքենայի վրա չնչին դեֆորմացիաների և քերծվածքների տեսքով վնասված և մասնակի վերանորոգման ենթակա են եղել ավտոմեքենայի ձախ կողմի երկու դռները: Նշված ավտոմեքենայի ձախակողմյան դռներից յուրաքանչյուրին պատճառված նյութական վնասի չափի շուկայական արժեքը 19.04.2015թ. դրությամբ գնահատվել է 31500 ՀՀ դրամ:

Դատահետքաբանական փորձաքննության թիվ 1529-15 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված ավտոմեքենայի վրա առկա վնասվածքների բնույթից և չափային տվյալներից կարելի է եզրակացնել, որ վերջիններս կարող էին առաջանալ սահմանափակ մակերես ունեցող, համեմատաբար պինդ մարմնի /ների/ կամ առարկայի /ների/ հնարավոր է կոշիկ /ներ/ և այլ…ներգործության` հարվածի հետևանքով: Քանի որ նկարագրված վնասվածքներում չկան ներգործող մարմնի կամ առարկայի կողմից թողնված որևէ անհատականացնող հատկանիշներ, ուստի պարզել, թե վնասվածքները առաջացել են մեկ, թե մի քանի կոշիկների կողմից հնարավոր չէ:

Հետևություններ
«Փորձաքննությանը տրամադրված «Մերսեդես-Բենց E 200» մակնիշի 29 UL 005 հ/հ ավտոմեքենայիձախ կողմի առջևի և հետևի դռների վրա առկա են ներհրվածքների և քերծվածքների տեսքերով վնասվածքներ, որոնք կարող էին առաջանալ սահմանափակ մակերես ունեցող, համեմատաբար պինդ մարմնի /ների/ կամ առարկայի /ների/ հնարավոր է կոշիկ /ներ/ և այլ…ներգործության` հարվածի հետևանքով:
Քանի որ ավտոմեքենայի վրա առկա վնասվածքներում չկան ներգործող մարմնի կամ առարկայի կողմից թողնված որևէ անհատականացնող հատկանիշներ, ուստի պարզել, թե վնասվածքները առաջացել են մեկ, թե մի քանի կոշիկների կողմից հնարավոր չէ:

Դատաքննության ժամանակ նշանակված կրկնակի դատահետքաբանական թիվ` 15251602 փորձաքննության եզրակացության համաձայն`
գ փորձաքննությանը տրամադրված ավտոմոբիլի` մասնավորապես դրա ձախ կողմի դռների վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր ու վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:
… Նշված դռների վրա առկա են աննշան տեսքերով ներհրվածություններ, որոնք առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքները որոշել հնարավոր չէ, բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով: Այդ դռների վրա առկա են նաև`
– սահմանափակ մակերեսով համեմատաբար պինդ, առանձգական, ոչ կայուն ֆիկսված մակերեսներով առարկաների հետ, որպիսիք կարող են հանդիսանալ առանձգական մակերեսներով առարկաները, թփերի ճյուղեր և այլն, սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով առաջացած հետքեր:
– սահմանափակ փոքր մակերեսներ ունեցող կոշտ առարկաների, որպիսիք կարող են հանդիսանալ փոքր չափի քարերը, ներգործությունների հետևանքովառաջացած շահագործական բնույթի վնասվածքներ:

– Ավտոմոբիլի ձախ կողմի առջևի ու հետևի դռների հետազոտությամբ պարզվել է, որ առջևի դռան վրա` հետինբ ազատ եզրից 64 սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 51սմ բարձրությամբ ու հետին ազատ եզրից 8 սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 45սմ բարձրությամբ, ինչպես նաև հետևի դռան առջևի ազատ եզրից 6սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 59սմ բարձրությամբ ու դռան առջևի եզրից 35սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 48սմ բարձրությամբ նշմարվում են թվով չորս, գոգավոր տեսքերով բավականին թույլ արտահայտված` համարյա աննշան, ներհրվածություններ, որոնց չափերը չեն տրվում, քանի որ թույլ արտահայտվածության պատճառով դրանց սահմանները չեն տարբերակվում:

Նույն պատճառով էլ ներհրվածությունների վերը նշված տեղակայությունները տրված են մոտավորությամբ: Ներհրվածությունները հետազոտելով ինչպես անզեն աչքով, այնպես էլ խոշորացույցի տեսադաշտում, պարզվել է, որ դրանց հատակներում ու շրջակա մակերեսներին որևէ վնասվածքներ ու հետքեր, մասնավորապես կոշտ ձևով արտահայտված դեֆորմացիաներ, ներկածածկույթի շերտազատումներ, քերծվածքանման ուղղեգծեր չկան, ուստի բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով դրանք առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքերը որոշել, հնարավոր չէ:

Բացի այդ, ավտոմոբիլի ձախ կողմի առջևի դռան վրա` հետին ազատ եզրից մոտ 20սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 40սմ բարձրությամբ`1.5սմ լայնությամբ հատվածի վրա առկա են աղեղնաձև կորությամբ թույլ արտահայտված քերծվածքանման միկրոուղեգծերի խմբաքանակով ուղեկցվող մակերեսային շփման հետք, որից մոտ 11սմ դեպի հետ և քիչ դեպի վերև, առակ են համանման բնույթի ու տեսաքի, սակայն նշվածին հակառակ կորությամբ ևս երկու 1-ական սմ լայնությամբ շփման հետքեր:բացի այդ, հետևի դռան առջևի եզրից մոտ 19սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 26սմ բարձրությամբ, թեք ուղղաձիգ դիրքով առկա է մոտ 1.5սմ լայնությամբ շփման հետք: Նույն այդ դռան առջևի եզրից մոտ 30սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 38 սմ բարձրության վրա` մոտ 13X14սմ չափերով մակերեսին առկա են շփման հետքեր, որոնք արտահայտված են քերծվածքանման միկրոուղեգծերով, վերջիններս ունեն ուղղաձիգ ու աղեղնաձև տեսքեր:

Ընդ որոում, որոշ ուղեգծեր վերածածկում են միմյանց: Նշված բոլոր շփման հետքերը ներառող մակերեսների վրա կոշտ ձևով արտահայտված դեֆորմացիաներ, ներկածածկույթի շերտազատումներ չկան, որոնց բացակայությունները և հետքերի մակերեսային բնույթը թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք առաջացել են սահմանափակ մակերեսներով, համեմատաբար պինդ, առանձգական, ոչ կայուն ֆիկսված մակերեսներով առարկաների հետ, որպիսիք կարող են հանդիսանալ առանձգական մակերեսով առարկաները, թփերի ճյուղերը և այլն, սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով:

Հետազոտելով ամբաստանյալի կողմից մատնանշված ձախ կողմի առջևի դռան վրա առկա հետքերը, պարզվել է, որ դրանք ունեն կետանման և դրանցից համեմատաբար քիչ մեծ տեսքեր: Վնասվածքների եզրերն անհարթ են, հատակներն ուղեկցվում են ներկածածկույթի շերտազատումներով և քերծվածքներով, որպիսի հատկանիշները թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք առաջացել են սահմանափակ փոքր մակերեսներ ունեցող կոշտ առարկաների, որպիսիք կարող են հանդիսանալ փոքր չափի քարերը, ներգործությունների հետևանքով` ավտոմոբիլի շահագործման ընթացքում:

… Ավտոմոբիլի վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր ու վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանին, կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:

… Ավտոմոբիլի ձախ կողմի դռների վրա հայտնաբերված հետքերին ու վնասվածքներին համանման բնույթի վնասվածքներ ու հետքեր առկա են նաև ավտոմոբիլի այլ տեղամասերում` մասնավորապես բեռնախցիկի ծածկոցի ու անվաթևերի վրա:

… Ավտոմոբիլի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման վաղեմությունները որոշել հնարավոր չէ գիտականորեն մշակված մեթոդիկայի բացակայության պատճառով:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ, փորձագետ Էլեն Բաբայանը դատարանին հայտնել է, որ դատարանի կողմից կայացված որոշման համաձայն՝ իրենց կողմից կատարվել է կրկնակի դատահետքաբանական փորձաքննություն և տրվել է թիվ 15251602 եզրակացությունը: Փորձաքննության օբյեկտ է հանդիսացել ավտոմեքենան, որն իրենց կողմից ենթարկվել է հետազոտության, որի արդյունքում փորձագետները եկել են համապատասխան եզրահանգման, որը նշվել է եզրակացության հետևությունների մասում:

Փորձաքննությանը տրամադրված ավտոմեքենան, մասնավորապես դրա ձախ կողմի դռների վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր և վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:Նշված դռների վրա առկա են եղել աննշան տեսքերով ներհրվածություններ, և այդ ներհրվածությունները առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքները որոշել հնարավոր չի եղել` բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով:

Քանի որ չեն ունեցել փորձագիտական չափանիշներ` հետքի որոշակի խորություն, ուրվագիծ և այլն, ուստի չեն կարողացել հերքել կամ հաստատել այն հանգամանքը որ նշված վնասվածքներն ունեն ոտքի, կոշիկի ներբանի կառուցվածքային հատկանիշներով արտահայտված եզրագծերով ներհրվածություններ:

Դռների վրա առկա են սահմանափակ մակերեսներով համեմատաբար պինդ, առաձգական, ոչ կայուն ֆիկսված մակերեսով առարկաների հետք, դրանք կարող են լինել օրինակ ծառի ճյուղ, թփի ճյուղ և այլն: Ձեռքի ափը նույնպես առաձգական մակերես ունի և եթե շորով մաքրեն ավտոմեքենան, ապա այդ դեպքում կառաջանա տուժողի մեքենայի վրա առկա հետքերը: Կոշիկի ներբանը, գնդակը, ռետինատիպ այլ առարկաները, նույնիսկ պայուսակը կարող էին առաջացնել տուժողի ավտոմեքենայի վրայի հետքերի նման հետքեր, այդ հետքերը սահուն բնույթի հետքեր են, այլ ոչ թե հարվածի: Տուժողի մեքենայի ձախ դռան և հետևի դռան վրա ներհրվածքի հետքեր առկա չեն:

Փորձաքննություն կատարելիս ծանոթացել է նաև տուժողի ցուցմունքներին, սակայն իրենք մանրակրկիտ ուսումնասիրելով տուժողի ավտոմեքենան եկել են այն եզրահանգման, որ ոտքերով հարվածին բնորոշ հետքեր տուժողի ավտոմեքենայի վրա առկա չեն:

Տուժողի կողմից ցույց է տրվել նաև ավտոմեքենայի վրա առկա ներկանյութի թափված հետքերը` նշելով որ դրանք ևս առաջացել են ոտքով հարվածի հետևանքով, սակայն դրանք կարող են լինել ավտոմեքենան վարելու ժամանակ անիվների տակ հայտնված քարերից:Իրենք եկել են այն եզրահանգման, որ ավտոմեքենայի վրա առկա են աննշան տեսքերով ներհրվածություններ, որոնք առաջացնող հնարավոր առարկաները որոշել հնարավոր չի եղել փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով:

Ավտոմեքենայի ձախ կողմի դռների վրա հայտնաբերված հետքերին ու վնասվածքներին համանման բնույթի վնասվածքներ ու հետքեր առկա են նաև ավտոմեքենայի այլ տեղամասերում` մասնավորապես բեռնախցիկի ծածկոցի ու անվաթևերի վրա: Ավտոմեքենայի վրա հարվածային բնույթի հետքեր, որոնք կունենային ոտքի կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցածքային հատկանիշներով ուրվագծեր որոշակի խորությամբ արտահայտնված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերել: Ավտոմեքենայի վրա առկա վնասվածքները, որոնք ըստ նյութերի պատճառվել են ամբաստանյալների կողմից, ունեն կետանման և համեմատաբար քիչ մեծ տեսք:

Դրանք հետազոտելիս եկել են այն եզրահանգման, որ դրանք առաջացել են սահմանափակ փոքր մա-կերեսներ ունեցող կոշտ առարկաների, որպիսիք կարող են հանդիսանալ փոքր չափսերի քարեր, ներգործությունների հետևանքով` ավտոմեքենայի շահագործման ընթացքում: Հստակ չեն կարող ասել կամ բացառել հետքերի առաջացման մեխանիզմը:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետքաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ, Միհրան Հարությունյանը պատասխանելով դատարանի հարցերին հայտնել է, որ փորձաքննության օբյեկտ է հանդիսացե ավտոմեքենան, որն իրենց կողմից ենթարկվել է մանրակրկիտ հետազոտության և եկել են համապատասխան եզրահանգման, որը նշվել է եզրակացության հետևություններ մասում:

Ընդհանրապես հարվածը ֆիզիկական ուժ է, իսկ տվյալ դեպքում ավտոմեքենան թիթեղյա է, որը չունի այդ դիմակայությունը և ոտքով հարվածի դեպքում չէր կարող չառաջանալ ներհրվածի հետք:Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ փորձաքննությանը տրամադրված ավտոմեքենան մասնավորապես դրա ձախ կողմի դռների վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր և վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:Նշված դռների վրա առկա են եղել աննշան տեսքերով ներհրվածություններ, որոնք առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքները որոշել հնարավոր չի եղել` բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով:

Իրենց եզրակացության մեջ նշված հետքերը, իրենց տեղակայության բնույթով և քանակով չեն տարբերվում նախորդ փորձագետների կողմից նշված հետքերի բնույթից ու քանակից, սակայն իրենք հետքերի չափսերը չեն նշել, քանի որ հստակ նշել չէին կարող, եթե նույնիսկ նշեին, ապա դրանք կլինեին մոտավոր չափսեր: Ավտոմեքենայի վրա առկա վնասվածքները չէին կարող առաջանալ ոտքի հարվածից:

Դեպքից հետո առանց որևէ մեխանիկական ազդեցության հետքեր չէին կարող վերանալ կամ քչանալ, ընդհակառակը դեպքից հետո ավտոմեքենայի վրայի հետքերը կարող էին ավելանալ, իսկ դեպքի օրվա հետքերը կարող էին վերանալ միայն եթե տուժողը ավտոմեքենան վերանորոգեր: Բացի այդ, ավտոմեքենայի ձախ կողմի դռների վրա հայտնաբերված հետքերից ու վնասվածքներից առկա են եղել նաև ավտոմեքենայի այլ տեղամասերում` մասնավորապես բեռնախցիկի ծածկոցի ու անվաթևերի վրա: Ավտոմեքենայի վրա հարվածային բնույթի հետքեր որոնք կունենային ոտքի կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցածքային հատկանիշներով ուրվագծեր` որոշակի խորությամբ արտահայտնված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից ստացված վերծանումների զննության արձանագրության համաձայն`Կարեն Խաչատուրի Մելքոնյանի անվամբ հաշվառված բջջային հեռախոսահամարը, Անդրանիկ Մելքոնյանի կողմից օգտագործվող (19.04.2015թ. ժամը 11:47:10-ի, 11:49:38-ի, 11:50:31-ի դրությամբ սպասարկվել է Աբովյան քաղաքի ալեհավաքների կողմից, մասնավորապես` «Abovyan 5, 13 bld) հասցեն սպասարկող ալեհավաքի /ների/: 12:47:06-ի և 13:11:35-ի դրությամբ ևս սպասարկվել է Աբովյան քաղաքի ալեհավաքների կողմից:

Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել «Մերսեդես» մակնիշի 29 UL 005 հ/հ ավտոմեքենան:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝

«1. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետևություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Դատարանը գտնում է, որ պետք է պարզել սույն գործով ապացուցման առարկան, մասնավորապես` Կարեն Խաչատուրի Մելքոնյանի մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Խաչատուրի Մելքոնյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված արարքներ կատարելը և համապատասխան քրեաիրավական գնահատական տալ նրանցից յուրաքանչյուրի կողմից կատարած արարքներին:

Այսպես`

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն`մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

Դատարանն արձանագրում է, որ ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,
2)վարույթն իրականացնող մարմնի ներքին համոզմունքը,
3)դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` դատարանը հարկ է համարում նշել, որ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը:

Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում:
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:

Ներքին համոզմունքի` որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է:

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:

Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (սույն չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մասին տե՛ս նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 18-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն`
Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

1)դեպքը և հանգամանքները (կատարմանժամանակը, տեղը, եղանակըևայլն).
2)կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3)հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4)անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելումեջ.
5)քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները,
6)այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այ բան նախատեսված չէ օրենքով.
7)այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:

Փորձագետների եզրակացությունների վերլուծություն և գնահատում.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետևություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, իրականացնելով համապատասխան դրույթի մեկնաբանություն, սահմանում է, որ «օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի» ներքո անհրաժեշտ է հասկանալ նաև այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել թեկուզ առանց օրենքի խախտման, սակայն այն ապացույցների հիման վրա են ձեռք բերվել, որոնք ձեռք էին բերվել օրենքի խախտմամբ: Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատել է ՀՀ ներպետական իրավունքում «թունավոր ծառի պտուղների» կանոնի առկայությունը:

Վերոգրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ փորձագետի եզրակացությունը համարվում է ապացույցի տեսակներից մեկը, որը նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, չի կարող առավելություն ունենալ որևէ այլ ապացույցի նկատմամբ, ստուգվում է վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու ճանապարհով և ենթակա է գնահատման դատարանի կողմից՝ ներքին համոզմամբ՝ թույլատրելիության, վերաբերելիության և հավաստիության տեսանկյունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն նշված հոդվածով զգալի չափ է համարվում հանցագործության պահին ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը, այսինքն երեսուն հազար դրամից մինչև հինգ հարյուր հազար դրամը չգերազանցող գումարը:

Քրեական գործի քննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ամբաստանյալների հնարավոր գործողությունների` ոտքերով հարվածելու արդյունքում տուժողի ավտոմեքենան վնասելու՝ զգալի չափերի վնաս պատճառելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում կատարված դատահետքաբանական փորձաքննության թիվ 1529-15 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված «Մերսեդես-Բենց E 200» մակնիշի 29 UL 005 հ/հ ավտոմեքենայի վրա առկա վնասվածքների բնույթից և չափային տվյալներից կարելի է եզրակացնել, որ վերջիններս կարող էին առաջանալ սահմանափակ մակերես ունեցող, համեմատաբար պինդ մարմնի /ների/ կամ առարկայի /ների/ հնարավոր է կոշիկ /ներ/ և այլ…ներգործության` հարվածի հետևանքով: Քանի որ նկարագրված վնասվածքներում չկան ներգործող մարմնի կամ առարկայի կողմից թողնված որևէ անհատականացնող հատկանիշներ, ուստի պարզել, թե վնասվածքները առաջացել են մեկ, թե մի քանի կոշիկների կողմից հնարավոր չէ:

Հետևություններ
«Փորձաքննությանը տրամադրվագավտոմեքենայիձախ կողմի առջևի և հետևի դռների վրա առկա են ներհրվածքների և քերծվածքների տեսքերով վնասվածքներ, որոնք կարող էին առաջանալ սահմանափակ մակերես ունեցող, համեմատաբար պինդ մարմնի /ների/ կամ առարկայի /ների/ հնարավոր է կոշիկ /ներ/ և այլ…ներգործության` հարվածի հետևանքով:
Քանի որ ավտոմեքենայի վրա առկա վնասվածքներում չկան ներգործող մարմնի կամ առարկայի կողմից թողնված որևէ անհատականացնող հատկանիշներ, ուստի պարզել, թե վնասվածքները առաջացել են մեկ, թե մի քանի կոշիկների կողմից հնարավոր չէ:

Դատաքննության ընթացքում ստացված կրկնակի դատահետքաբանական թիվ 15251602 փորձաքննության եզրակացության համաձայն`
… փորձաքննությանը տրամադրված ավտոմոբիլի` մասնավորապես դրա ձախ կողմի դռների վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր ու վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանի կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:
… Նշված դռների վրա առկա են աննշան տեսքերով ներհրվածություններ, որոնք առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքները որոշել հնարավոր չէ, բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով: Այդ դռների վրա առկա են նաև`

– սահմանափակ մակերեսով համեմատաբար պինդ, առանձգական, ոչ կայուն ֆիկսված մակերեսներով առարկաների հետ, որպիսիք կարող են հանդիսանալ առանձգական մակերեսներով առարկաները, թփերի ճյուղեր և այլն, սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով առաջացած հետքեր:

– սահմանափակ փոքր մակերեսներ ունեցող կոշտ առարկաների, որպիսիք կարող են հանդիսանալ փոքր չափի քարերը, ներգործությունների հետևանքովառաջացած շահագործական բնույթի վնասվածքներ:

– Ավտոմոբիլի ձախ կողմի առջևի ու հետևի դռների հետազոտությամբ պարզվել է, որ առջևի դռան վրա` հետինբ ազատ եզրից 64 սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 51սմ բարձրությամբ ու հետին ազատ եզրից 8 սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 45սմ բարձրությամբ, ինչպես նաև հետևի դռան առջևի ազատ եզրից 6սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 59սմ բարձրությամբ ու դռան առջևի եզրից 35սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից 48սմ բարձրությամբնշմարվում են թվով չորս, գոգավոր տեսքերով բավականին թույլ արտահայտված` համարյա աննշան, ներհրվածություններ, որոնց չափերը չեն տրվում, քանի որ թույլ արտահայտվածության պատճառով դրանց սահմանները չեն տարբերակվում:

Նույն պատճառով էլ ներհրվածությունների վերը նշված տեղակայությունները տրված են մոտավորությամբ: Ներհրվածությունները հետազոտելով ինչպես անզեն աչքով, այնպես էլ խոշորացույցի տեսադաշտում, պարզվել է, որ դրանց հատակներում ու շրջակա մակերեսներին որևէ վնասվածքներ ու հետքեր, մասնավորապես կոշտ ձևով արտահայտված դեֆորմացիաներ, ներկածածկույթի շերտազատումներ, քերծվածքանման ուղղեգծեր չկան, ուստի բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով դրանք առաջացնող հնարավոր առարկաները կամ հանգամանքերը որոշել, հնարավոր չէ:

Բացի այդ, ավտոմոբիլի ձախ կողմի առջևի դռան վրա` հետին ազատ եզրից մոտ 20սմ դեպի առաջ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 40սմ բարձրությամբ`1.5սմ լայնությամբ հատվածի վրա առկա են աղեղնաձև կորությամբ թույլ արտահայտված քերծվածքանման միկրոուղեգծերի խմբաքանակով ուղեկցվող մակերեսային շփման հետք, որից մոտ 11սմ դեպի հետ և քիչ դեպի վերև, առկա են համանման բնույթի ու տեսակի, սակայն նշվածին հակառակ կորությամբ ևս երկու 1-ական սմ լայնությամբ շփման հետքեր: Բացի այդ, հետևի դռան առջևի եզրից մոտ 19սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 26սմ բարձրությամբ, թեք ուղղաձիգ դիրքով առկա է մոտ 1.5սմ լայնությամբ շփման հետք: Նույն այդ դռան առջևի եզրից մոտ 30սմ դեպի հետ հեռավորությամբ և դռան ստորին ազատ եզրից մոտ 38 սմ բարձրության վրա` մոտ 13X14սմ չափերով մակերեսին առկա են շփման հետքեր, որոնք արտահայտված են քերծվածքանման միկրոուղեգծերով, վերջիններս ունեն ուղղաձիգ ու աղեղնաձև տեսքեր:

Ընդ որում, որոշ ուղեգծեր վերածածկում են միմյանց: Նշված բոլոր շփման հետքերը ներառող մակերեսների վրա կոշտ ձևով արտահայտված դեֆորմացիաներ, ներկածածկույթի շերտազատումներ չկան, որոնց բացակայությունները և հետքերի մակերեսային բնույթը թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք առաջացել են սահմանափակ մակերեսներով, համեմատաբար պինդ, առաձգական, ոչ կայուն ֆիկսված մակերեսներով առարկաների հետ, որպիսիք կարող են հանդիսանալ առաձգական մակերեսով առարկաները, թփերի ճյուղերը և այլն, սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով:

Հետազոտելով ամբաստանյալի կողմից մատնանշված ձախ կողմի առջևի դռան վրա առկա հետքերը, պարզվել է, որ դրանք ունեն կետանման և դրանցից համեմատաբար քիչ մեծ տեսքեր: Վնասվածքների եզրերն անհարթ են, հատակներն ուղեկցվում են ներկածածկույթի շերտազատումներով և քերծվածքներով, որպիսի հատկանիշները թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք առաջացել են սահմանափակ փոքր մակերեսներ ունեցող կոշտ առարկաների, որպիսիք կարող են հանդիսանալ փոքր չափի քարերը, ներգործությունների հետևանքով` ավտոմոբիլի շահագործման ընթացքում:

… Ավտոմոբիլի վրա հարվածային բնույթի այնպիսի հետքեր ու վնասվածքներ, որոնք ունենային ոտքի, կոշիկի ներբանին, կամ դրանց մի հատվածին նմանվող կառուցվածքային հատկանիշներով ուրվագծեր, որոշակի խորությամբ արտահայտված եզրագծերով ներհրվածություններ, չեն հայտնաբերվել:

… Ավտոմոբիլի ձախ կողմի դռների վրա հայտնաբերված հետքերին ու վնասվածքներին համանման բնույթի վնասվածքներ ու հետքեր առկա են նաև ավտոմոբիլի այլ տեղամասերում` մասնավորապես բեռնախցիկի ծածկոցի ու անվաթևերի վրա:

… Ավտոմոբիլի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման վաղեմությունները որոշել հնարավոր չէ գիտականորեն մշակված մեթոդիկայի բացակայության պատճառով:
Դատահետքաբանական 1529-15 եզրակացության մեջ առկա վնասվածքների պատճառման մեխանիզմի, հիշյալ վնասվածքները հարվածի՝ մարդու կոշիկների ազդեցության արդյունքում առաջացած լինելու վերաբերյալ հետևությունները խիստ վերացական են, անհասկանալի է փորձագիտական եզրակացության մեջ կոշիկի ազդեցությամբ ավտոմեքենայի ձախ կողմի դռներին ոտքով՝ կոշիկով հարվածելու արդյունքում վնաս պատճառելու փորձագետների եզրահանգումները՝ եթե նույնիսկ կոնկրետ չեն կարողացել որոշել վնասվածքների հստակ չափային տվյալները: Նույն եզրակացության մեկ այլ հատվածում նշված է, որ չեն կարողացել որոշել վնասվածքները առաջացել են մեկ թե մի քանի կոշիկների ներգործության արդյունքում՝ անհատականացնող՝ չափային տվյալների բացակայության պատճառաբանությամբ:

Եթե այնուամենայնիվ ամբաստանյալները գտնված լինեն ավտոմեքենայի մոտ, վիճաբանած լինեն տուժողի հետ, դա դեռևս հիմք չէ նրանց կողմից հիշյալ հանցակազմով սահմանված արարք կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր եզրահանգումներ կատարելու համար:
Ղեկավարվելով վերոգրյալ քրեադատավարական կանոններով, դատարանը գտնում է, որ դատահետքաբանական փորձաքննության թիվ 1529-15 եզրակացությունն արժանահավատ չէ, ուստի հիմք չի կարող ընդունվել դատարանի կողմից դատավճիռ կայացնելիս հետևյալ պատճառաբանությամբ:
Ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել ամբաստանյալներից յուրաքանչյուրը գործողությունները պարզելու և իրավական գնահատական տալու համար:

Այսպես.

Գործով վկա Ռիմա Մովսիսյանը և տուժող Գագիկ Մելքոնյանն իրենց ցուցմունքերով հայտնել են, որ ամբաստանյալներ Մելքոնյանները ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, սակայն չի կոնկրետացված թե փորձագետի թիվ 1529-15 եզրակացության մեջ նկարագրված մեկական վնասվածքները կոնկրետ ամբաստանյալներից ում հարվածի արդյունքում են պատճառվել, այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց չկա: Քանի որ երկու վնասվածքներ են հայտնաբերվել, անհասկանալի է, թե ինչ ապացույցների վերլուծության արդյունքում է որոշվել, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը պատճառել է մեկ վնասվածք: Տեսականորեն հնարավոր է, որ յուրաքանչյուր ամբաստանյալ մեկ վնասվածք պաճառած լինի՝ այն էլ զգալի չափերի վնաս պարունակող, սակայն այդ հանգամանքը հիմնավորված չէ: Ամբաստանյալների գործողությունները կոնկրետացված չի եղել, չի պարզվել, թե այդ վնասվածքները պատճառվել են մեկ անձի, թե երկու անձի հարվածների արդյունքում:

Առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի վերլուծության արդյունքում կարելի է գալ հետևյալ երեք եզրահանգումներին.

ա. Երկու վնասվածքները պատճառվել են ամբաստանյալ Կարեն Մելքոնյանի հարվածների արդյունքում:

բ. Երկու վնասվածքները պատճառվել են ամբաստանյալ Անդրանիկ Մելքոնյանի հարվածների արդյունքում:

գ. Երկու վնասվածքներից մեկը պատճառել է Անդրանիկ Մելքոնյանը,իսկ մյուսը՝ Կարեն Մելքոնյանը:

Նման պայմաններում մեղադրանք է առաջադրվել և Կարեն Մելքոնյանին և Անդրանիկ Մելքոնյանին:

Դատարանը գտնում է, որ նման մոտեցում չի կարող դրսևորվել արարքները գնահատելիս, Կարեն և Անդրանիկ Մելքոնյանների ենթադրաբար պատճառած վնասվածքները պարզված չեն և դատաքննության արդյունքներով Դատարանը չի կարող գալ հստակ եզրահանգումների և հաստատված համարել, որ ավտոմեքենայի դռներից մեկի վրայի վնասվածքը պատճառել է ամբաստանյալ Անդրանիկ Մելքոնյանը, իսկ մյուս վնասվածքը՝ Կարեն Մելքոնյանը, քանի որ այդ հանգամանքը հիմնավորող բավարար ապացույցների չկան, իսկ առկա տվյալները խիստ վերացական են:

Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(գ) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (գ)»

Այսպիսով` վերը նշված թույլատրելի ապացույցների վերլուծության, գործով լրիվ բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

3. Դատարանի իրավական վերլուծությունը.

ՀՀ քրեական դատավրության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:
Այս հոդվածի կապացությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»»:

Բացահայտելով մեղադրանք եզրույթի հասկացությունը` Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ «(…) մեղադրանք եզրույթը «քրեաիրավական որակում» իմաստով ընկալելու արդյունքում կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային (…): Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (…)»: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «մեղադրանք» հասկացությունը պետք է ընկալել որպես արարքի փաստական նկարագրության և դրա քրեաիրավական որակման միասնություն:

Դատարանն արձանագրում է, որ գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, ում նկատմամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում` այդ անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով:

Անմեղության կանխավարկածի սկզբունքը սահմանող` ՀՀ Սահմանադրության 21-րդ,«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ, արդար դատական քննության հիմնարար իրավունքի ապահովումն առանց անմեղության կանխավարկածի պահպանման հնարավոր չէ:

Նշված սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով:
Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության ողջ բովանդակությունը և էությունը` անկախ քրեական հետապնդման իրավական ելքից:

Վերոգրյալ թույլատրելի և արժանահավատ ապացույցների ազատ գնահատման ապացուցման ենթակա հանգամանքների և քրեադատավարական ապացուցման տարրեր հան-դիսացող ապացույցների ստուգման, գնահատման, համատեղ վերլուծության հիման վրա` ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված հիմնարար իրա-վա-դրությունների` համատեքստում, քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապա-ցույցների համակցությունը, դատարանը գտնում է, որ Կարեն Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և Անդրանիկ Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրանց մեղսագրված արարքում բացակայում է հանցակազմը:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը սահմանում է, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ ստացած դատավճռով:

Ասվածից հետևում է, որ անձին՝ ինչպես մեղավոր ճանաչելու, այնպես էլ նրան անմեղ հռչակելու վերաբերյալ դատական ակտերը պետք է լինեն ոչ թե որոշման, այլ ավելի լայն իրավազորություններ սահմանող դատավճռի տեսքով, որի պայմաններում միայն կարող է ճանաչվել և հռչակվել անձի անմեղությունը նրան մեղսագրված որևէ հանցավոր արարքում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (գ) »:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն ենթակա է հիմնավորման գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքնգ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Այսինքն, արարքը հանցավոր է ճանաչվում միայն այն դեպքում, երբ առկա են քրեական օրենքով նախատեված բոլոր հատկանիշները: Հանցագործությունն իրենից ներկայացնում է չորս պարտադիր տարրերի միասնություն, այն է` օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ: Նշվածներից թեկուզ մեկի բացակայությունն անձի արարքում վկայում է հանցակազմի բացակայության մասին (նման իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-107/07 որոշմամբ):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս: Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

-դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

-այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
-դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են

դատարանում հետազոտված ապացույցներին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

1)ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.
2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.
3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (….) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն արժանահավատ համարելու փաստարկները:

«Ապացույցների բավարարություն» հասկացության էությանը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս. Սաքանյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:

Իսկ ՀՀ քրեական դատավարության 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ (գ):

Այսպիսով,Դատարանն անդրադառնալով Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանիկողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելուն, գտնում է, որ բացակայում է` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, նախատեսված հանցակազմը:

Նախաքննական մարմինը Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի կողմից կատարած վերը նշված արարքները որակելիս, անտեսել է այդ արարքի քրեաիրավական գնահատման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքները:
Դատարանը գտնում է, որ քրեական գործի ողջ քննությամբ ձեռք չբերվեցին բավարար ապացույցներ այն մասին, որ ամբաստանյալներ Կարեն Մելքոնյանը և Անդրանիկ Մելքոնյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և վերջիններիս մեղսագրված հանցանքները, ուստի տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:

Այսպիսով, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 366-րդ հոդվածների նորմերով, գտնում է, որ Կարեն Մելքոնյանին և Անդրանիկ Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, վերջիններիս մեղսագրված արարքներում բացակայում է հանցակազմը, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալներ Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի անմեղությունը և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով պետք է կայացնել արդարացման դատավճիռ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է նաև այն հարցը, թե դատական ծախսերն ում վրա և ինչ չափով պետք է դրվեն։

Դատարանն անդրադառնալով քրեական գործով ներկայացված`«հետքաբանական» փորձաքննության կատարման համար ծախսված 25.000 ՀՀ դրամ դատական ծախսին, ինչպես նաև տուժող Գագիկ Մելքոնյանի կողմից 63.000 ՀՀ դրամի ներկայացված քաղ. հայցին, գտնում է, որ դրանք պետք է թողնել առանց քննության, քանի որ ամբաստանյալների արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելիս գույքային վնասը հատուցելու հարցը սույն Դատավճռով ենթակա չէ լուծման :

Դատարանը գտնում է, որ դատավաճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ և 119-րդ հոդվածներով, գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչվագ ավտոմեքենան, որն ի պահ է հանձնվել տուժող Գագիկ Մելքոնյանին պետք է թողնել նրա տնօրինությանը:

Տեսանյութեր

Լրահոս