Բաժիններ՝

Քաղաքապետի թեկնածու. «Կարեն Գրիգորյանը եղբոր ու թիմակիցների հետ հետապնդել ու ծեծի է ենթարկել մեզ». «Ազատություն»

Երեկ կեսգիշերին Էջմիածնում կրակոցներ են հնչել: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի պնդմամբ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, իր ավտոմեքենայով քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հետ կտրել են գործող քաղաքապետի (Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու) ճանապարհը, կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Այս պահին սալջարդերով հիվանդանոցում գտնվող քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն էլ հակառակն է պնդում՝ Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, եղբոր ու թիմակիցների հետ, հետապնդել ու ծեծի են ենթարկել իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս