Բաժիններ՝

«Անհաջողակները»

Մեզ արդեն բացատրել են, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է: Ամեն անգամ այսպես է: Որևէ դրական բան նախաձեռնելիս իշխանություններն անպայման պիտի էրուդիցիա ու ինտելեկտ ի ցույց դնեն: Անպայման պիտի փորձեն իմանստուն մտքեր շարադրել:

Բայց ամեն անգամ համը հանում են: Կամա, կամ ակամա: Ոչ մի բարի նպատակ որևէ մեկին իրավունք չի տալիս դիմացինին վիրավորել: Հրապարակային խոսք ասելու շնորհի բացակայության դեպքում խոսք ասելն ամենևին էլ պարտադիր չէ: Նույնիսկ իշխանավորի համար:

«Ծխախոտները լուռ ընկերներ են»,- ասում էր Էրիխ Մարիա Ռեմարկը:

Բայց նա էլ է անհաջողակի մեկը: Ճիշտ այնպես ինչպես սեփական թոքերի մյուս հնոցապանները, ում նկարներն առաջարկում ենք դիտել: Ըմբոշխնեք մեր ժամանակների ամենաանհաջաղակ մարդկանց լուսանկարները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս