«Այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է». Նաիրա Զոհրաբյանը դիմում է պատկան մարմիններին

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է։

«Ինձ քիչ առաջ այնտեղից զանգահարեցին և հայտնեցին, որ բնակիչներն իրենց օրվա հացն ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են ուզում անցկացնել սահմանը, բայց քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հենց այս պահին բավականին լարված իրավիճակ է այնտեղ»,- ասաց նա։

Դիմելով պատկան մարմիններին՝ կոչ արեց մաքսանենգությունն այլ տեղերում փնտրել. «Փորձեք հենց հիմա կարգավորել քաղաքացիների խնդիրը։ Քաղաքացին մեղավոր չէ, որ այնպիսի իրավիճակ եք ստեղծել երկրում, որ անցնում է Վրաստանի սահման՝ շատ ավելի էժան բանջարեղեն գնելու՝ իր ընտանիքի կարիքը հոգալու համար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930