ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցը տույժի է ենթարկվել՝ չճշտված տեղեկատվություն տրամադրելու համար

2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն: Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկատվություն է փոխանցել, և որն, ինչպես հետագայում պարզվել է, իրականությանը չէր համապատասխանել:

Հրապարակման մեջ բերված փաստերը պարզաբանելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունում անց է կացվել ուսումնասիրություն, որին ներգրավվել է նաև Լևոն Գալստյանը:

Ուսումնասիրության արդյունքում` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի ավագ-պետական տեսուչ Ա. Բադալյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողության ձևով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930