Էլիտան հունիսին քեֆերի մեջ է. կմասնակցեն աստղեր արտերկրից, Քրիստինա Օրբակայտեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է։

Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է։ Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, Coffee shop սրճարանի սեփականատիրոջ ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով։

Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ Էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է։ Նա դառնում է 50 տարեկան։ Գործարարների ընտանիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավոնում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազմաթիվ պաշտոնյաների։ Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլև արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930