Բաժիններ՝

Ի՞նչ վիճակում է Հայաստանի կաթնամթերքի շուկան. պարզաբանում է Արման Մանասերյանը

«Հայաստանի կաթնամթերքի շուկայում եղած նույնիսկ խոշոր ընկերությունները չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն ամբողջությամբ օգտագործել»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը՝ հավելելով, որ ներգրավված տասնյակ ընկերությունների արտադրական հզորությունը միջինում 50%-ը չի գերազանցում։

«Սա ցույց է տալիս, որ նրանք կարող են ավելացնել իրենց արտադրական հզորությունները, բայց շուկան արդեն իսկ հագեցած է, և նույնիսկ խոշոր ընկերությունները չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն ամբողջությամբ օգտագործել»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքով՝ մոտ 300 մլն դրամը գերազանցող ներդրումներ են անհրաժեշտ կաթնամթերքի շուկային՝ մատակարարման, իրացման ցանցը մեծացնելու համար. «Ներդրումների ետգնման ժամկետն ավելի քան տասը տարի է այս շուկայում, որը ևս ազդեցություն է ունենում։ Այսինքն՝ եթե այս տարի ներդրումներ իրականացվեն, ապա ետգնումը տեղի կունենա տասը տարի անց՝ 2027թ.։ Շահութաբերությունն այս շուկայում շատ ցածր է՝ 5-10% շահութաբերություն է այս շուկայում գործում»։

Հետևաբար, ըստ նրա՝ կաթնամթերքի շուկայում առկա են որոշակի սահմանափակումներ, և, եթե նոր ընկերություններ ցանկանում են մուտք գործել, ապա կամ պետք է եղած ընկերություններից ինչ-որ մասնաբաժին վերցնեն, կամ պետք է արտահանման ուղղությամբ աշխատեն, կամ պետք է լրիվ նոր արտադրատեսակների արտադրությամբ զբաղվեն։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս