Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. անառակաբարո գործողություններ՝ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ

Դատարան է ուղարկվել 12 տարեկանը չլրացած անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը։

Գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 18 տարին լրացած անձ, կատարել է անառակաբարո գործողություններ ակնհայտորեն տասներկու տարեկանը չլրացած անչափահասի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ անառակաբարո գործողությունները տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ։

Այս արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս