Բաժիններ՝

Երևանում քաղաքացին ընկել է ջրանցքը

Հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1983 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բնակարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս